Totalfootball.am-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին Հաաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում «Արարատը» ընդունել էր «Ուլիսին»: (2:0)
Հանդիպումից հետո TotalFootball.am-ի թղթակիցը զրուցեց «Արարատի» իրանահայ պաշտպան Արմեն Թահմանզյանի հետ, ով նորամուտը նշեց երևանյան ակումբի կազմում:
- Խաղի մասին ի՞նչ կասես:
- Խաղը լավ սկսեցինք և կարողացանք երկու գոլ խփել: Կարող էինք ավելի շատ գոլ խփել հակագրոհների ժամանակ: Երկրորդ խաղակեսում մի քիչ պաշտպանվեցինք: «Ուլիսը» հարձակվող ավելացրեց և սկսեց ճնշում գործադրել: Ուրախ եմ, որ այս խաղում հասանք մեր նպատակին և գոլ բաց չթողեցինք:
- ինչպե՞ս կգնահատես քո խաղը:
- Ես իմ խաղի մասին ոչինչ չեմ կարող ասել: Մարզիչները պետք է կարծիք հայտնեն և գնահատական տան: Բայց ես ինքս կաշխատեմ հաջորդ խաղերում ավելի լավ հանդես գալ: