Մարդիկ սիրում են խախտել կանոնները, քանզի նրանք ի վերուստ ձգտում են ազատության և «անկախ ինքնիշխանության», բայց երբ դառնում են հասարակության անդամ, ստիպված են ապրել այն բարքերով և օրենքներով, որոնք վավերացրել է «Հասարակություն» կոչվող ինստիտուտը:
Ես կցանկանայի անդրադառնալ ճանապարհային երթևեկության կանոններին: Անցած օրը շրջում էի քաղաքում և անկեղծ ասած հիացած եմ: Մարդիկ սովորել են պահպանել կարգուկանոն, լինել բարեկիրթ, զիջող և քաղաքավարի: Այդ հստակ և ստույգ պահելաձևը, որը ոչ միայն օգնում է զերծ մնալ խոչընդոտներից, ճանապարհային երթևեկության խախտումներից և անգամ ավտովթարներից, նաև հաճելի և գեղեցիկ զգացում է արթնացնում:
Ինձ ավելի շատ դուր եկավ մարդկանց միասնականությունը, երբ նրանք անցումով էին անցնում. Դա արդեն մեծ առաջընթաց է: Բայց կան նաև այնպիսիք, ինչպիսիք այդ բարեկիթ մարդկանց խմբին չեն պատկանում, նրանք անցնում են ոնց պատահի, ինչպես պատահի և որտեղով, որ պատահի, ինչ է երկու մետր ավել չքայլեն:
Ժողովու՛րդ կարգուկանոնը գեղեցիկ է, բայց ճանապարհային երթևեկության կանոններին հետևելը ավելի գեղեցիկ է և հաճելի, քանզի այն ընդգծում է մեր համախմբվածությունը և ապահովագրում մեր կյանքը:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/10/blog-post_27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել