Մեր ծնողները փոքրուց մեզ սովորեցնում էին շփվել միայն լավ մարդկանց հետ և հեռու մնալ վատերից: Աշխատում էին մեզ մտցնել այնպիսի շրջապատ, որտեղ մենք կշփվեինք պարկեշտ, դաստիարակված մարդկանց հետ և հեռու կմնայինք սխալ մարդկանց ազդեցությունից, որով և շառից փորձանքից: Շատերը լինելով աթեիստներ կամ թաքնված հավատացիալներ, իրենց կամքից անկախ շաժվում էին Աստվածաշնչի՝ «նմանը զնմանին կգտնե» հայտնի իմաստությամբ:
Պատկերացնու՞մ եք այս բոլորն արվում էր, երբ դա ընդամենը վերաբերվում էր անհատի դաստիարակությանը, նրա՝ պիտանի կամ անպիտան մարդ դառնալու խնդրին: Այսօր, երբ վերջին 25 տարվա փոթորիկների միջով անցնում է մի ամբողջ ազգ, երբ ազգի տարբեր հատվածներ զանվածաբար շփվում են իրար հետ զանազան «առիթներով», արդյոք անհատականից ավելի կարևոր չե՞ն այդ ծավալուն շփումները: Արդյոք չարժե՞ր կարևորություն դարձնել, թե ո՞վ, ու՞մ հետ է շփվում, ազգի, ո՞ր տեսակը՝ ո՞րի հետ է առընչվում, որը ու՞մ է սովորեցնում կամ փչացնում:
Մեր պատմության այս ծանրագույն հատվածում, երբ անցյալի ու ներկայի վարչակարգերի «շնորհիվ» ազգի հայրենասեր և ազնիվ գենի կրողները ծրագրված կերպով հալածվել ու հեռու են պահվել երկրի կառավարման լծակներից, այժմ նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ճանաչեն իրար, շփվեն միասին, ուժ դառնան և իրենց ձեռքը վերցնեն սեփական երկրի ու զավակների ճակատագիրը: Ճիշտ այնպես, ինչպես ազգի տականգը համախմբվեց ու արեց իր «սև գործը», այդպես էլ պետք է համախմբվի տականքի զոհը և փոխի պատմության ընթացքը...