Նորաձև լինելու համար պետք չի վերջին փողերը ծախսել դիզայներական իրեր գնելու վրա: Կարելի է պարզապես ընտրել սեզոնի ոճային գույները և դրանցով կազմել սեզոնային զգեստապահարանը:

I wish I had an ocean

Սև ու սպիտակ. ժանրի դասականը

Սևն ու սպիտակը միշտ նորաձև են: Այս անպարտելի համադրությունն արդեն երկար ժամանակ է նորաձևության միտումների մեջ է: Օգտագործելով այս դասական դուետը, կարող ես կազմավորել և աշխատավայրի, և առօրյայի զգեստապահանարնը:

Perfect look
Կարմիրի բոլոր երանգները

Սա աշնանային սեզոնի իսկական հիթ է: Եթե կարմիրը քեզ չափազանց վառ ու ճչացող է թվում, կարող ես ընտրել նռագույնը, կորալագույնը կամ գինեգույնը: Իսկ եթե կարմիրն ու իր երանգներն ընդհանրապես չեն մտնում քո սիրելի գույների շարքի մեջ, ապամտածիր գոնե կարմիր աքսեսուարների մասին, որոնք կօգնեն ոճային կերպար ստեղծել: Կարմիր պայուսակները, շարֆերը, կոշիկները թույլ չեն տա, որ կարմրես քո կերպարի համար:

Twitter
Մանուշակագույնը կրկին նորաձև է

Այս հագեցած գույնն արդեն որերորդ սեզոնն է նորաձևությունից դուրս չի գալիս: Այն հիանալի կերպով համադրվում է մուգ թավշի կամ կաշվի հետ, թեև դիզայներներն այս սեզոնին խորհուրդ են տալիս ավելի համարձակ համադրություններ անել. մանուշակագույնը կապույտի, կանաչի և անանուխագույնի հետ:

Pastel Smiles

Կապույտ մշուշ

Կապույտը գեղեցիկ, բայց կամակոր գույն է: Այն կերպարին խստություն և էլեգանտություն կհաղորդի, բայց կընդգծի աչքերի տակ փոսերն ու դեմքի ոչ իդեալական գույնը: Եթե 100%-ով վստահ ես, որ քեզ սազում է վառ կապույտը, ապա այս աշնանը քեզ իսկական թագուհի կզգաս:

Untitled

Փղոսկրի գույն

Դիզայներներն այն անվանում են «այվորի»: Այս ջերմ ու փափուկ գույնը հատկապես արդիական է մռայլ եղանակին: Այվորին թարմացնում է և ջերմ մթնոլորտ է ստեղծում, բացի այդ` հիանալի համադրվում է ցանկացած երանգի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել