Lurer.com-ը գրում է.

Punto Pelota-ի հետ զրույցում լրագրող Ֆրանսուա Գալյարդոն հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է ամռանը տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:

Լիոնել Մեսսիի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ավարտվում է 2018թ-ին: Պայմանագրի կետերից մեկի համաձայն  ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է  250 մլն եվրո, ինչը ստիպում  է «կապտանռնագույններին» վաճառել  ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե որևէ ակումբ նման գին առաջարկի: Ամռանը կատալոնացիները երկու նամակ առաջարկ են ստացել, սակայն ինքը՝ Մեսսին դեմ է եղել տեղափոխությանը:

Առաջարկներից մեկը արել է Մյունխենի «Բավարիան»: Ընդ որում, ֆուտբոլիստի տրանսֆերային գումարի 50%-ը համաձայնել է վճարել ակումբի հովանավոր Adidas-ը (125 մլն եվրո): Մյունխենյան թիմը նույնիսկ Մեսսիին աշխատավարձի բարձրացում է առաջակել` մինչև 20 մլն: Սակայն նույնիսկ սա չի ստիպել արգենտինացուն լքել «Նու Կամպը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել