1in.am-ը գրում է.

Ինպես պարզվել է, մարդու տաղանդի մասին իմանալն այնքան էլ դժվար չէ: Եթե նախկինում այդ նպատակով տարբեր թեստեր էին անցկացվում, ապա այժմ հարկավոր է ուշադրություն դարձնել միայն աչքերի գույնին: 

Մասնավորապես, գիտնականները պնդում են, որ հատուկ ուշադրության են արժանի կապույտ աչքերով մարդիկ: Աչքերի այդ գույնը վկայում է այն մասին, որ դրանց տերը որոշակի ոլորտում տաղանդավոր է: Ամերիկացի ուսումնասիրողների կարծիքով՝ մանուշակագույն աչքերը վկայում են մտավոր բարձր կարողությունների մասին: 

Լուիսվիլի համալսարանի աշխատակիցները փորձեր են անցկացրել, որոնց մասնակցել են տարբեր սեռերի մի քանի հազար կապույտ աչքերով մարդիկ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ի տարբերության այլ գույնի աչքեր ունեցողների՝ կապույտ աչքերի տերերն իրենց կյանքի ծրագրերն ավելի լավ են իրականացնում, որոշակի ձեռքբերումներ են ունենում, որոնցով բավարարվում են: Իսկ մուգ աչքեր ունեցողների մեջ իրենց կյանքով և կարիերայով գոհ են լինում ավելի քչերը: 

Կապտաչյա մարդիկ ավելի հաջողակ են դժվար մասնագիտություններ յուրացնելիս: Ընդ որում, նրանք ավելի հեշտ են գրավում հակառակ սեռի սրտերը: Գիտնականների խումբը ղեկավարող Ջոաննա Ռոուֆը նշել է, որ կապույտ աչքերով մարդիկ հատկապես հաջողակ են այնպիսի սպորտաձևերում, ինչպիսիք են գոլֆը և հոկեյը: Ուսումնասիրողները պնդում են, որ այս մարդկանց մոտ բավականին զարգացած է ռազմավարական մտածելակերպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել