Եթե որևէ քաղաքական ուժ, կազմակերպություն և կամ անհատ դեմ է այն իրավիճակին, որ տիրում է մեր երկրում, ապա տրամաբանորեն նա պետք է դեմ լինի նաև մաքսային միոթյանը Հայաստանի անդամակցությանը: Ասեմ, թե ինչու. որովհետև դրա առաջատար երկրում՝ Ռուսաստանում տիրում են նույն (եթե ոչ ավելի մեծ ծավալով և խորությամբ) կարգերը, ինչ՝ այստեղ: Ոչ մեկը չի կարծում, չէ՞, որ կամ Բելառուսը և կամ Ղազախստանը հենց այն երկրներն են, որոնց ձգտում է մարդկությունը: Այսինքն՝ եթե դու մտնում ես մաքսային միություն, ապա դու զարգացում ակնկալել չես կարող՝ դու շարունակելու ես գնալ (և ոչ թե զարգանալ) այն ուղղությամբ, որ առկա է այսօր: Եվ եթե դու դեմ ես այս իշխանությանը՝ ասելով, որ այն երկիրը տանում է դեպի «никуда» (ոչ մի տեղ), ապա պարտավոր ես ոչ ասել մաքսային միությանն անդամակցելուն: Եվ այս դեպքում ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, թե դու ծանոթ չես փաստաթղթերին, ու քո «мужское» (տղամարդկային) խոսքը կասես միայն դրանց հանգամանորեն ծանոթանալուց հետո: Ոչ, պարոնայք ընդդիմադիրներ ու այլընտրանքներ, այդպես չի լինում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել