Ժամանակին ինքս մասնակցություն եմ ունեցել լոբիզմի մասին օրենքի նախագծի կազմմանը: Օրենքը հստակ էր, ֆինանսավորման թափանցիկություն, որ պարզ լինի, թե ովքեր են ազդում քաղաքականության վրա: Ավելին, արտաքին ֆինանսավորմամբ չթույլատրել ներքին քաղաքական հարցերի վրա ազդեցություն: Սրա դեմ դուրս եկավ սորոսակենտրոն ուժերը ու իբր թե սկսեցին պայքարել «պետության կողմից ՀԿ-ներին ճնշելու» միջոցի դեմ:
Դե ինչ, օրենքը տապալեցին ու հիմա ես նստած գլուխ եմ ջարդում, թե Հայաստանում տարատեսակ հոսանքների ֆինանսավորումը որտեղից է գալիս: Տարատեսակի մեջ, օրինակ, մտնում է այն շարժումը, որի ներկայացուցիչը հանգիստ ասում է՝ «ես ֆաշիստ եմ»: Է՞ս էիք ուզում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել