Մի կյանք տևած վերջին չորս - հինգ տարիներին քո գրասեղան - ուղղանկյունին չորս պատ անելու ամենօրյա ջանք ես թափել գործատեղիդ ` պարապությունից զազրախոսող , պարապությունից գռեհկացող,պարապությունից անառակացող մթնոլորտում , իսկ մտնող - ելնող հարկ է համարել ձեռագիրդ գնահատել տարօրինակ : Դու տխմարի պես - ժպտացել ես , որպեսզի նրանք չմտածեն , թե խանգարում են , որպեսզի ներեն , որ իրենց հետ չես, իսկ անպատկառ հայացքները սահմանապահ լուսարձակների անողոքությամբ բևեռել են քո տևական անզորությունն ու ինքնագոհության սակավ պահերը , ու քո հոգու մերկությունից սարսափել ես , անակնկալի բերված մերկանդամ կնոջ նման ծալծլվել ու կծիկ ես դառել , մեկ էլ լրբի - հուսահատվածի կեցվածք ես բռնել ` էհ , տեսածդ կեր , ձեռ տվածդ կեր ...
Իսկ նրանք անցել - դարձել են `
-- ստեղծագործում ենք ասել կուզի ...
-- լավ է , լավ ...
Չե՜նք ստեղծագործում , իշի զավակներ , -- մղկտացել ես քո ապուշ ժպիտից դենը , որովհետև այդ բառից գլխիդ որդերը ժաժ են գալիս, -- չենք ստեղծագործում , մեր երեխեքին զրկում ենք հացից ... Չենք ստեղծագործում, եզի նման ջլատվում ենք, ուզում ենք տեսնենք` պարտադի՞ր է , որ մարդ գրելիս սուտը ասի , իմանանք, տեսնենք ` դա գրելո՞ւց է , ապուշությունի՞ց , դժվա՞ր կյանքից , թե՞ հեշտ կյանքից, սովորական գրչակ լինելո՞ւց , թե տոհմական տականք ծնվելուց ...
Հետո ինչ , որ իմացածս ինձ պետք չի գալու . անդրշիրիմի սպասավորներն ինձ չեն քննելու , իրենց չիմացած բաներն ինձնից չեն սովորելու , բայց ես պիտի իմացած գնամ :
Ինձ համար այսպես իմանամ ու գնամ :
Վանո Սիրադեղյան -- Անանձրև հուլիս ...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=600242213371338&set=a.127436253985272.23319.100001566944712&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել