Aysor.am-ը գրում է.

Իտալիայի վերաքննիչ դատարանը փակել է դերասանուհի Սոֆի Լորենի դեմ հարուցված գործը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

79-ամյա Ս. Լորենի դեմ հարուցված գործը փակվել է 39 տարի անց: Ինքը` Ս. Լորենը, իմանալով այս մասին, ասել է, որ մոտ 40 տարի տևող այս դատավարությունը նման է վիպակի, իսկ ինքը միշտ անհաջողություններին վերաբերվել է լավատեսորեն: 

«Ես նայում եմ միայն առաջ, իսկ վատ էմոցիաները և դեպքերը թողնում եմ հետևում»,- ասել է նա:

Դերասանուհին այն դեպքերի համեմատ, որ կատարվել են իր հետ իր դեմ հարկերից խուսափելու մեղադրանք առաջադրվելուց հետո, շատ զուսպ է: 1974 թ. նրա և նրա ամուսնու` Կարլո Պոնտիի դեմ սկանդալների շարք է սկսվել: 

15 տարի շարունակ եկեղեցին արգելել է նրանց ամուսնանալ և հաստատել Կ. Պոնտիի ու նրա նախկին կնոջ բաժանումը:

Ամուսնուն Իտալիայում այս գործով դատապարտել են 4 տարվա ազատազրկման, որից նա խուսափել է այն բանի շնորհիվ, որ արդեն եղել է Ֆրանսիայի քաղաքացի: 

Ս. Լորենին կալանավորելու որոշում կայացրել են 1982 թ., և նա հայտարարել է, որ կհանձնվի իշխանություններին, երբ ավարտի իր ֆիլմի աշխատանքը և այդպես էլ եղել է: Նրան կանանց գաղութ են տեղափոխել, որի դիմաց երկրպագուները հերթապահություն են սկսել:

Քանի որ նա իրեն լավ է դրսևորել, նրան ժամանակից շուտ ազատ են արձակել: Չնայած այս ամենին, դատավարական քաշքշուկը շարունակվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել