1in.am-ը գրում է.

Մոնակոյի ստորջրյա աշխարհը Google-ի շնորհիվ համայնապատկերային տեսքով դիտելու համար հասանելի կլինի ամբողջ աշխարհին, հայտնում է Euromag-ը: 

Համայնապատկերային լուսանկարների շնորհիվ, որոնք հասանելի կլինեն Google-ի բոլոր օգտատերերին, ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան սուզվելու Մոնակոյի ստորջրյա աշխարհը՝ մնալով սեփական բազմոցին նստած: 

Երկուշաբթի գիտնականների և լուսանկարիչների թիմը ավարտեց 2000 լուսանկարների մշակումը, որոնք արվել էին Մոնակոյի ժայռի ստորոտի ջրային հատվածներում: 

Մշակված լուսանկարները կդառնան դքսության օվկիանոսագիտության թանգարանի ցուցադրության կենտրոնական նմուշները: 

Բացի այդ՝ լուսանկարները բեռնվելու են GoogleMaps ինտերնետ-հավելվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել