Երբ գյադաները գրավեցին քաղաքի կենտրոնը, այդ ժամանակներից պարտվեցին մտավորականները։ Ու ինչքան բոշա ու տգետ ասես ելավ գահին ու իջավ գահից։ Որ մեկի սուրը պատրաստված էր ռուսական երկաթից, նրա ազգականներն էլ այդ տարածքները սկսեցին զավթել ու իրենց «դախլները» կառուցել, որ հետո «եվրոպական ստանդարտներին» համապատասխան դրանց վրա էլիտար շինություններ կառուցեին։ Ու որոնց վրա էլի մի քանի հարկանի ու անհիմն պատշգամբերով պատված, դիմացի շենքի մեջ մտնելով՝ կառուցեին ու շինեին քաղաքի տիրումերը։
Ռուսական երկաթն առավելություններ չուներ, ուղղակի մեր մտավորականների գերակշիռ մասը ռուսախոս էին ու վախը սրտներում էր ցարի ու հետագայում կոմունիստ կայսերների բարկությունից։ Մտավորականները մտքերի գերության մեջ էին սահմանափակ տարատեսակ լուծերի տակ ապրելուց ու վաղուց էին կորցրել պատիվհարգանք, ու բայց չէին հանձնում իրենց կոչումներն ու կարգավիճակները ոչ ոքի՝ կերի հարց լուծելու նպատակով։
Նրանք էլ աճեցին-աճեցին, եվրոփողերը սեփական հաշիվներում դարսեցին, չամաչեցինուավիրեցին քաղաքի մշակութային արժեքներ ու անվտանգության համակարգեր։ Քաղաքի համար դա ակնթարթ էր, բայց երիտասարդ անհատներն ու հայրենասերները կյանք էին դնում, սեփական անունն ու ունեցվածքն էին դնում քաղաքի համար։
Ու մի օր հանկարծ աղքատ-հարուստներն որոշեցին, որ եվրոպական ստանդարտները գենդեռ ու աղանդ է։ Սկսեցին սեփական ներուժով նոր համամարդկային արժեքների փնտրտուքով զբաղվել, բայց... Բայց դա գումարով ու ուժի զոռով չէր լինում, ոչ էլ մոսկովներից եկած գազաֆիկացված կամ ռազմականացված պարտադրանքով չէր գոյանում։ Դա մարդկային ու իսկական մարդկային երիտասարդ ուղեղների աշխատանքով էր լինում, որն արդեն կար ու դեռ դարեր առաջ համաշխարհային ընկալմանն էր հանձնվել։
Երևի ուշացած ու անփառունակ տերերը սեփական, պոտենցիայի բացակայությունից բարդույթավորված, քրտնաջան տանջվում էին ոչ իրենց արյունով ձեռք բերված քաղաքի ամրությունը բդեշխական տիրապետության տակ պահելու համար։Իսկ գյադաներն էլ նաև հասկանում էին, որ իրենց կյանքն էլ էր անցնում ու ետ չէր գալու, բայց իներցիային մատնված՝ անում էին իրենց ի ծառայություն տրված հրահանգները։
Մոտենում էր գյադաների ժամանակների ավարտը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել