Այս հինգ հնագիտական արտեֆակտներն արհեստական չեն: Նրանց պարբերաբար հայտնաբերում են աշխարհի տարբեր մասերում և ոչ ոք հստակորեն չի կարողանում ասել, թե ում են դրանք պատկանել:

Պոզավորը

 

Այս հնագիտական օրինակը հայտնաբերել են Փենսիլվանիայում 1880թ.-ին: Մասունքները լիովին համընկնում էին մարդկային ոսկորների հետ, սակայն կար մի մանրուք: Ունքերի հատվածում կային երկու պոզային գոյացություններ: Նրանց միջին երկարությունը 30-40 սմ էր: Այն բանից հետո, երբ ոսկորները Ֆիլադելֆիա էին ուղարկել հետագա ուսումանսիրությունների համար, նրանք խորհրդավոր կերպով անհետացան:  

Աստղային երեխա

 

Այս նմուշը գտել էին հանքում Մեքսիկական Չիուաուա քաղաքում: Ատամնաբուժական հետազոտության արդյունքների հիման վրա գիտնականներն եկան այն եզրակացության, որ ոսկորը պատկանում էր 5 տարեկան երեխայի: Սակայն արտեֆակտը մեծահասակ մարդու գանգից 20 սմ-ով ավելի մեծ էր: Քիմիական անալիզը պարզեց նրա տարիքը: Օբյեկտը թվանշվում էր մ.թ.ա. 1100 դարով: ԴՆԹ-ի անալիզը ցույց տվեց, որ երեխան մարդկային մայր է ունեցել: Ուրիշ ոչ մի բան չպարզվեց:

Պերուանյան գանգ

 

Երկարավուն գանգը պեղել էին Պերույում: Գտնված մասունքներն առանձնանում էին ոչ միայն գանգի ձևով, այլև հասակով, որը կարող էր 270 սմ-ի հասնել: Նույն տիպի նմուշներ հնեաբանները հանդիպել են նաև Մեքսիկայում: Որոշ ոսկորներ վիրահատությունների հետքեր ունեն, ինչը վկայում է քաղաքակրթության բարձր զարգացվածության աստիճանի մասին: Այն հիպոթեզը, թե մանուկ հասակում երեխաների գլուխները սեղմում էին որպեսզի դրանք երկարավուն ձև ստանան, չհաստատվեց, քանի որ ոչ մի կերպ այսպիսի արդյունք հնարավոր չէր ստանալ:

 

Ռոբերտ Քոննոլիի հայտնագործությունը

 

Այդ գանգը լուսանկարել էր Ռոբերտ Քոննոլին իր ճանապարհորդությունների ժամանակ: Նմուշն ունի մր շարք առանձնահատկություններ: Աչքերի խոռոչները սովորականից 15%-ով մեծ են, իսկ գանգի մեծությունն (նորմայից երկու անգամ մեծ) ուղղակի ապշեցնում է:  

 

Բուլղարական  հրաշքը

 

Դժվար է հավատալ, որ այս գանգը մարդկային է: Այն հայտնաբերվել էր 2001թ.-ին բուլղարական Ռոդոպի լեռներում: Այլևս ոչինչ նմուշի մասին հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել