1in.am-ը գրում է.

Ֆլորիդա նահանգի դատարանը կեղծ վիրաբույժին 1 տարվա ազատազրկման է դատապարտել` ապօրինի բժշկական ծառայություններ մատուցելու և պլաստիկ վիրահատությունների ժամանակ առողջության համար վտանգավոր ներարկումներ կատարելու մեղադրանքով: Ներկարկվող նյութերը հիմնականում բաղկացած են եղել սոսնձի և ցեմենտի լուծույթից:

Օնիլ Ռոն Մորիսի այսքան մեղմ դատավճռի պատճառն այն է, որ նա ինքն իրեն մեղավոր է ճանաչել` համագործակցելով հետաքննության հետ:

Բացի այդ, հետաքննվում է նաև Մորիսի հաճախորդուհիներից մեկի մահվան գործը: Դատախազության ներկայացուցչի խոսքերով` հետաքննությունը բարդանում է, քանի որ մասնագետները դեռևս չեն կարողանում հասկանալ, թե ինչ բաղադրությամբ նյութ է ներարկվել զոհին:

Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել