1in.am-ը գրում է.
Ուրբաթ օրվա երեկոյան ժամերից սկսած՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության՝ www.nsa.gov կայքը դարձել է անհասանելի՝ հավանաբար ցանցահենային հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:
Կայքի աշխատանքը խաթարվելուց անմիջապես հետո Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում Rustle League ցանցահենային խմբավորումը ստանձնել է կայքի վրա DDoS-հարձակման պատասխանատվությունը: Ավելի ուշ խմբավորումը հայտարարել է, որ դա հնարավոր է դարձել Anonymous խմբի առաջնորդներից մեկի օգնությամբ:
Ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչը France Presse գործակալությանը հայտնել է, որ գործով արդեն անցկացվում է հետաքննություն: Ավելի ուշ Ազգային անվտանգության գործակալությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ կայքն անհասանելի է դարձել տեխնիկական խնդիրների, ոչ թե ցանցահենային հարձակման հետևանքով: