Տեր Ասողիկ քահանան շարունակում է պնդել, որ տիրապետում է այն գործիքին, որի միջոցով անսխալական ձևով կարողանում է տարբերակել հայերին ոչ հայերից։ Հոգևորականներից ոչ մեկը դիմադրություն ցույց չտվեց այդ տեսությանը, հակառակը՝ բոլորը, այդ թվում նաև՝ եկեղեցական աստիճանակարգում քահանայից ավելի բարձր գտնվողները հաստատեցին, որ Հայ առաքելական եկեղեցին այն դեմարկացիոն գիծն է, որից անդին մարդը դադարում է հայ լինելուց։ Գոռոզությունը, որքան հասկանում եմ, մահացու մեղք է համարվում, իսկ կարո՞ղ է արդյոք լինել ավելի մեծ ամբարտավանություն, քան ստանձնել այն դատավորի դերը, որը կորոշի, թե ով է հայ, իսկ ով հայ չի, կամ առնվազն՝ ով է ավելի լավ, ավելի «իսկական», ազգային ինքնությանն ավելի համապատասխանող, իսկ ով՝ երկրորդ կարգի՝ ավելի քիչ համապատասխանող կամ գուցե ընդհանրապես չհամապատասխանող անձ է։ Կարո՞ղ է արդյոք որևէ բարձրաստիճան կամ «ցածրաստիճան» հոգևորական կամ որևէ աշխարհական, մի խոսքով՝ որևէ մեկս այսպիսի դեր ստանձնել։
Գերմանացիները շատ ավելի պրակտիկ և «հաշվարկող» ազգ լինելով՝ 1930-ական թվականներին իրենց ցեղին պատկանելու պարզ գործիք են գտել։ Կհամաձայնեք, տեր Ասողիկի առաջադրած թեստը բավականին բարդ է։ Ես, օրինակ, կասեմ, որ ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, իսկ տեր Ասողիկը կասի՝ «ոչ, դու աթեիստ ես և, հետևաբար, հայ չես», և մեկս մյուսին չի կարողանա համոզել)։ Իսկ ահա գերմանացիները գնացին իրենց հատուկ «գիտական» ճանապարհով, վերցնում էին քանոնը, մոտեցնում էին մարդու գանգին և պարզ չափանիշներով ղեկավարվելով՝ որոշում էին՝ նա ճշմարիտ արիացի՞ է, թե՞, ասենք, հրեա է կամ սլավոն։ Այսպիսով, «ցեղային ինքնությունը» որոշված էր, և ըստ այդմ՝ պարզ էր՝ տվյալ անձնավորությունը կոչված է իշխելո՞ւ, ծառայելո՞ւ, թե՞ ընդհանրապես գազային խցիկ գնալու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։