Ararat News-ը գրում է.
Ազատություն ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Սերգեյ Դանիելյանին ուղղված այն հարցին, թե իր կարծիքով Տարոն Մարգարյանը ինչու էր ցանկանում տեղադրել հենց հետույքի արձան, նա պատասխանել է. «Եթե իսկապես այդպիսի բան է եղել` ես ողջունում եմ, ճիշտ մոտեցում է: Գիտեք այդ հետույքը կմարմնավորեր մեր այժմյան վիճակը, մեր քաղաքական արտաքին և ներքին խնդիրները, մեր արտագաղթը, շատ լավ է: Բացի այդ, կարծում եմ պարզ է դա ում հետույքը կարող էր լինել: Այդ մեծ հետույքը կլիներ տրոյական ձիու նման մի բան, տրոյական նժույգ, այդ հետույքում լիքը մարդ կա և մենք չգիտենք, թե դրանք ովքեր են: Մի օր այդ հետույքը կբացվեր և բոլորը դուրս կգային: Մենք կիմանայինք, թե այդ տրոյական հետույքի մեջ ինչ կա: Հետաքրքիր է, ես ափսոսում եմ, որ չարեց Տարոն Մարգարյանը այդպիսի բան: Խնդրում եմ արեք»: