Շատ հաճախ մենք շտապելու հետևանքով, հյուրասիությունների ժամանակ մատուցում ենք ուտեստները չենթադրելով անգամ, որ տվյալ դանակը, պատառաքաղը, կամ գթալը նախատեսված չեն տվյալ կերակուրների համար: Այս գրառումը կօգնի Ձեզ ճիշտ օգտագործել օգտվելու պարագաները:
Մեծ դանակ նախատեսված մսի համար(couteau)
20-24սմ. Երկարություն ունեցող այս դանակը նախատեսված է տաք խորտիկների, ինչպես նաև ձկան համար: Այն պետք է տեղադրել ափսեի աջ հատվածում:
Մեծ պատառաքաղ նախատեսված մսի համար՝ (tourchette)
19 -21սմ. երկարություն ունեցող այս պատառաքաղը օգտագործվում է մսի դանակի հետ միասին, այն նույնպես նախատեսված է խորտիկների, սպագետիի և պինդ կերակուրների համար: Այն պետք է տեղադրել ափսեյի ձախ հատվածում:
Գդալ ապուրի համար (cuillere)
18-20սմ. երկարություն ունեցող այս գդալը դրվում է երկար պատառաքաղի հետ միասին, նախատեսված է ապուրների, պյուրեների սպագետիի և սոուսների համար
Երկար գդալ կլոր ափսեների համար
Այս19-21սմ. Երկարություն ունեցող գդալը պետք է տեղադրել հատուկ կլոր ափսեների կողքին:Այն խորհուրդ չի տրվում տեղադրել տափակ ափսեներով կերակուր մատուցելու ժամանակ:
Փոքր դանակ՝ նախատեսված դեսերտի համար:Երկարությունը 19-21սմ
Այս դանակը նախատեսված է նախաճաշին ինչպես նաև սառը ուտելիքներին ծառայելու համար: Տեղադրվում է դեսերտի պատառաքաղի հետ մեկտեղ: Եթե չունեք իկրայի համար նախատեսված դանակ, ապա սա կարող է փոխարինել:
Գդալ պաղպաղակի համար
Պաղպաղակի համար պետք է օգտագործել միայն ու միայն 18սմ. երկարություն ունեցող գդալ, քանի որ ավելի երկար կամ կարճ գդալների նախատեսված են այլ ուտեստների համար:
Գդալ սուրճի համար
Պետք է անպայման հիշել, որ սուրճի գդալի երկարությունը չպետք է անցնի 10-11սմ-ը
Գդալ և մեծ պատառաքաղ նախատեսված ձկան մատուցման համար՝
Ձկան համար նախատեսված այս պարագաները չպետք է օգտագործել այլ ճաշատեսակների դեպքում: Այն ունի 19-21սմ. Երկարություն:
Գդալ և դանակ նախատեսված իկրայի համար
Այս գդալը նախատեսված է միայն ու միայն իկրայի համար: Այն ունի մոտ 20սմ. Երկարություն, և պատրասըտված են մարգարիտից:
Պատառաքաղ նախատեսված ծովային ուտեստների համար
Երբեմն շատերը այս պատառաքաղը օգտագործում են նաև որպես դեսերտի համար, սակայն դա սծալ է, այն նախատեսված է միայն ծովային կերակուրների համար:
Սուր ծայրով դանակ
Նման սուր ծայր ունեցող դանակը պետք է կիրառել միայն շատ պինդ մսի դեպքում:
Եղեք տեղեկացված, և կարողացեք տիրապետել էթիկային:



