1in.am-ը գրում է.
Պրիմերայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ դեռ չի որոշել, կհայտավորվի՞ արդյոք կիսապաշտպան Գարեթ Բեյլը «արքակաան ակումբ»-ի հիմնական կազմում:
Ավելի վաղ ուելսցի ֆուտբոլիստը հայտնել է, որ խաղադաշտ դուրս գալու և «կլասիկո»-ին մասնակցելու մեծ ցանկություն ունի:
«Դեռևս որոշում չեմ կայացրել Բեյլի վերաբերյալ: Ապաքինմանը քիչ ժամանակ է տրամադրվել: Այսօրվա մարզումը մեծ նշանակություն կունենա` վերջնական որոշում կայացնելու գործում»,- ասել է Անչելոտին:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_225117.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել