1. Ժամանակակից արվեստագետ Դմիտրի Գալիթսինը փորձում է հսկայական դդումից պատրաստված իր նավակով Սոլենթից հասնել Ուայ կղզի:

2. Յոթամսական Ջուդ Ուիթինգթոնը դդումից վարտիքով ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Մեմֆիս բնակավայրում:

3. Տորթեր ձևավորող արվեստագետ Սառա Քինգը ցուցադրում է իր պատրաստած ակնախնձորների տեսք ունեցող տորթը իր «Կերակրիր հրեշին» էքստրեմալ տորթերի խանութում, որտեղ կարելի է նաև գտնել 1,8 մ երկարություն ունեցող կատաղի արյունոտ ձիու, ծովահրեշի աչքի մեջ հսկայական որդի և այլ տարօրինակ ու սարսափելի ձևավորումներով տորթեր: Հելոուինի թեմատիկայով պատրաստված քաղցրավենիքը կարելի է գնել Լոնդոնում, հոկտեմբերի 26-27:

4. Մանչեսթեր Յունայթիդի նախկին համակարգող Ալեքս Ֆերգուսոնը լուսանկարվում է իր ինքնակենսագրական գրքի հետ, Մանչեսթերի սուպերմարկետում այն մակագրելիս:

5. Ֆիլիպինների հյուսիսում Իֆուգաո երկրամասում գտնվող Բանաուի բրնձի հայտնի պլանտացիայի վրայով չմշկասահորդի սահքի լուսանկարը Դիք Բարդոսի կողմից:

6. Հայտնի «Family Guy» մուլտֆիլմի հեղինակները թագավորական ընտանիքի լուսանկարի իրենց տարբերակն են ստեղծել, որտեղ նորածին արքայազն Ջորջի փոխարեն չարաճճի Սթյուիի կերպարն են դրել:
7. Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի զինվորներն իրենց հրացաններն օդ են նետում Սեուլի միջազգային ավիացիայի և տիեզերագնացության ու ռազմական պաշտպանության ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսը բաց կլինի հոկտեմբեր 25-ից նոյեմբերի 3-ը Չանժուի միջազգային օդանավակայանի տարածքում` Սեուլի հարավային շրջանում:

8. NASA-ի (ԱՄՆ ավիացիայի և տիեզերական ուսումնասիրություննների գործակալություն) կողմից տիեզերքից արված լուսանկար, որը ցույց է տալիս, թե ինչպես է Ֆրանցիսկո թայֆունը մոտենում Ճապոնիայի հյուսիսային հատվածին:

9. Ավեստագետներ Էկո Բամբանգի և Իդա Լոուրենսի կողմից պատրաստված քանդակներից մեկը «Բարիգիշեր քեռի Ջոն» խորագրով Բոնդիում` Սիդնեյ, Ավդտրալիա:

10. Ավելի քան մեկ մղոն ձգվող տարածքում քանդակների բացոթյա ցուցադրության ժամանակ լուսանկարիչը լուսանկարում է ցուցադրության հանված քանդակներից մեկը: Սիդնեյ Ավստրալիա:

11. Մառախլապատ կամուրջ Զանգ գյուղում, Ույուան, Չինաստան:

12. Ռուսաստանից Արտյոմ Սիլչենկոն Ռեդ Բուլ դայվինգի 2013թ.ի աշխարհի առաջնության մասնակցելիս սուզվում է ծովի 27 մետր խորություն ունեցող հատվածում Անդամյան Կղզիների Ֆի-Ֆի կղզում, Թայլանդ:

13 Եղջերուի լուսանկարը Ալթրինչամի ազգային Դունհամ Մասեյ զբոսայգում:

14 Եղջերուի զբոսանքը ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգի Վաշինգթոն Թաունշիփի 6-րդ մայրուղով, տարվա մեջ առաջին տեղեցած ձյան ժամանակ:

15 Եղնուղտների նախիրը ձյան մեջ Մոնղոլիայում, Տցենխեր Սամ, Արհանգայ:

16 Կինը կերակրում է Լոնդոնի Հայդ Փարք զբոսսայգու կարապին:

17. Բեռնատարները Չինաստանի Կալլի քաղաքի թաց կամրջի վրա:

18. Յուվենտուսի խաղացող Արտուրո Էրասմո Պարդո Վիդալը, Ռեալ Մադրիդ-Յուվենտուս խաղից առաջ Սանտիագո Բերնաբուե մարզադաշտում, Մադրիդ:

19. F/A-18E ռազմական ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի Միջերկրական ծովում գտնվող ԱՄՆ նավատորմի Նիմից ավիակրից: ԱՄՆ ավիակիրը կազմ պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու ու Կարմիր ծովից այժմ տեղափոխվել է Միջերկրական ծով:

20. Արքայազն Ջորջը լուսանկարված ձախից աջ` Էդինբուրգի դքսի, Ուելսի արքայազնի, թագուհու, Քորնուոլի դքսուհու, արքայազն Հարիի, Քեմբրիջի դքսուհու, Փիփա Միդլթոնի, Ջեյմս Միդելթոնի, Քեմբրիջի դքսի, Քարոլ և Մայքլ Միդելթոնների հետ:




