Tert.am-ը գրում է.

Բարեկեցիկ արաբական երկրները նորաձև հագուստի պահանջարկով չեն զիջում Ասիային։ Տեղացի աղջիկներն Instagram-ում հետևում են համաշխարհային գլխավոր հանրախանութներին, անգիր գիտեն սեզոնի բոլոր գլխավոր հավաքածուները և քնում են ադամանդներով, գրում է buro247.ru-ն։

 Լրագրող և դիզայներ Կատյա Կովտունովիչը պարզել է, թե ինչ են կրում Արևելքի բնակչուհիներն իրենց ավանդական մուսուլմանական հագուստի տակից և ինչու են մեծ քանակությամբ նորույթներ գնում՝ գիտակցելով, որ չեն կարող այն բաց ցուցադրել։

 «Ինչու ենք մենք գնում թանկարժեք իրեր, եթե դա կարող են տեսնել միայն մեր ընտանիքի անդամնե՞րը»,- լրագրողի հարցից զարմանում են Շամսան և Լատիֆան՝ լրագրողի ընկերուհիները թագավորական դինաստիայից։ Նրանք նշում են, որ ընտանիքն ու ամուսինն իրենց կյանքի գլխավոր մարդիկ են։ Իրենք հագնվում են նրանց համար։

 «Ընտանեկան միջավայրում մենք կարող ենք կրել բացարձակապես այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս, նույնիսկ կարճ զգեստներ։ Եվ իհարկե, մենք ոտքից գլուխ չենք հագնում միայն Versace, Armani և Hermes։ Եթե մեզ դուր է գալիս որևէ զգեստ հայտնի թանկարժեք բրենդից, մենք կարող ենք գնել այն։ Սակայն ապրանքանիշը որոշակի դեր չի կատարում։ Եթե հագուստը գեղեցիկ է և դուր է գալիս, մենք կարող ենք գնել այն նաև Mango-ում և H&M-ում»,- պատմում են աղջիկները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել