1. ԱՄՆ ռազմածովայիններն անցնում են ժամանաման գոտին: 1969թ. դեկտեմբեր:

2. Հարավային Վիետնամi ուժասպառ զինվորները Վիետ Կոնգում 4 օր շարունակ ընթացող մարտերից հետո քնած են ԱՄՆ ռազմածովային ուժերը տեղափոխող ռազմանավում, որը նրանց տեղափոխում է Կա Մաու (1962թ. օգոստոս):

3. ԱՄՆ պարաշյուտիստ-դեսանտավորի սպանված մարմինը բարձրացվում է ուղղաթիռ Կամբոջայի սահմանի մոտ, պատերազմական Z գոտուց (1966թ.ի մայիսի 14):

4. Արևի ճառագայթները Բին Ջիա փոքր քաղաքի շուրջ, որտեղ Հարավային վիետնամցիների զորքը միացել է ԱՄՆ խորհրդականներին հանգստանալու սառը, խոնավ ու սթրեսային գիշերվաից հետո, երբ սպասում էին Վիետ Կոնգի հարձակմանը, որն այդպես էլ տեղի չունեցավ (1965թ. հունվար):

5. Ամերիկացի անհայտ զինվորի դիմանկար: Սաղավարտի վրա գրված է «Պատերազմը դժոխք է» (Ֆուոկ Վին, 1965թ. հունիս):

6. Կինը ողբում է ամուսնու դիակի վրա, այն բանից հետո, երբ վերջինիս ատամների միջոցով կարողացավ ճանաչել նրան զանգվածային գերեզմանի մեջ գցած բազմաթիվ դիակներից (Հյու, 1969թ.ի ապրլ 11):

7. Բուդդիստ հոգևորականների հաջորդական ինքնասպանություններից առաջինը: Թիչ Քուանգ Դուկը ինքնահրկիզվում է Սայգոնի փողոցում Հարավային Վիետնամի կառավարության կողմից բուդդիստների հետապնդման ու մահապատիժների դեմ բողոքելու համար (1963թ. հունիս 11):

8. Կանայք ու երեխաները պատսպարված կեղտոտ ջրատարի մեջ Վիետ Կոնգի հրաձգության ժամանակ (1966թ. հունվար 1)

9. 130 հոգանոց հարավային վիետնամցի զինվորների գնդի մի մասը լաստանավերով տեղափոխվում են գետն ի վար Վիետ Կոնգ ճամբարի հարձակումից հետո (1966թ. հունվար 10):

10. Աչքը վիրավոր բժիշկ Թոմաս Քոլը վեր է նայում իր մեկ առանց վիրակապի աչքով ու շարունակում խնամել վիավոր ավագ սերժանտ Հերիսոն Փելին (1966թ. հունվար 30):

11. Նապալմի հարձակումից խիստ այրվածքներ ստացած երեխաները օգնություն խնդրելով փախչում են Հարավային վիետնամցիներից (Թրանգ Բենգ, 1972թ)

12. ԱՄՆ պարաշյուտային դեսանտավորը վիրավոր Համբուրգեր Հիլի համար մղվող ճակատամարտից հետ, էվակուացիոն ճամբարում` Լոաթիանի սահմանին մոտ (1969թ. մայիս 19):

13. Հարավային Վիետնամի ազգային ոստիկանության ոստիկանապետ գեներալ Նգույեն Նգոկ Լոանը իր ատրճանակից կրակ է բացում Վիետ Կոնգի կասկածյալ պաշտոնյա Նգույեն Վան Լեմմի վրա Սայգոնի փողոցում (1968թ. փետրվար 1):

14. Վիետ Կոգից կին կասկածյալը հարցաքնվում է Հարավային Վիետնամի ազգային ոստիկանության սպա Տամ Կիի կողմից, M-16 հրացանով նշանակետի տակ պահած վիճակում:

15. ԱՄՆ հետևակային զինվորը լացող երեխային հանում է Քամ Խե գյուղից, որտեղ իրականացվող ռազմական գործողության ժամանակ սպանվել էին բոլոր բնակչները (1966թ. օգոստոս 22):

16. Երիտասարդ վիետնամցիները իրենց հեծանիվներին կանգնել են Վիետ Կոնգցի սպանվածի դիակին նայելու: Սայգոն:




