Panorama.am-ը գրում է.
Չեխիան Հայաստանը համարում է իր բարեկամը և շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ բոլոր ոլորտներում: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:
«Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան զարգացման բարձր մակարդակ ու մեծ փորձ ունի, և մենք շահագրգռված ենք այդ բնագավառներում համագործակցության խորացմամբ», -կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նշել է վարչապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ