Ադեմ Յավուզ. «Եթե Թուրքիա և Ալ Քաիդա բառերը շուտով կողք կողքի տեսնենք, էլ չպետք է զարմանանք»Panorama.am-ը գրում է.

«Աշխարհի տարբեր երկրներում տարբեր առիթներով Թուրքիայի դեմ սփյուռքահայերի կազմակերպած բողոքի ակցիաները լուրջ հետևանքներ ու ազդեցություն են թողնում»: Այս խնդրով մտահոգ թուրք սյունակագիր Ադեմ Յավուզ Արսլանը «Բուգյուն» թերթում հրապարակած իր հոդվածում տագնապալի է համարել վերոնշյալ իրողությունը:

Նա նկատել է տալիս, որ հայերի բողոքի ցույցերը գլխավորապես կապված են Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման, ներողության և հատուցման հետ: Յավուզը ուշադրություն է հրավիրում օրերս Լոս Անջելեսում գտնված տնտեսական հարցերով Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի դեմ հենց հյուրանոցի բակում հայերի կազմակերպած բողոքի միջոցառման վրա: Միջանկյալ նշենք, որ Ալի Բաբաջանին և թուրքական պատվիրակության մյուս անդամներին ստիպված են եղել հեռանալ ոչ թե գլխավոր մուտքով և խոհանոցի հետնադռներով:

Հոդվածագիրը նշում է, որ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները ի թիվս այլ պաստառների ունեցել են նաև հետևյալ գրությամբ պաստառ` «Թուրքիան աջակցում է Ալ Քաիդային»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել