Աշխարհի քարտեզին նայելիս կարելի է երկրների միջև եղած սահմանները տարբերել գունավորումների շնոնրհիվ: Իրականում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, ինչպես առաջին հայացքից կարելի պատկերացնել քարտեզներին նայելով: Երբեմն տարբեր երկրների կողմից արտադրված քարտեզները կարող են տարբեր կերպ ցույց տալ աշխարհը: Այնպես որ հաջորդ անգամ, երբ քարտեզ ուսումնասիրելիս լինեք ամեն ինչ միանգամից միանշանակ չընդունեք: Հիշեք գոնե այս հոդվածում ներկայացվող 24 վիճելի սահամանային տարաձայնությունների մասին, որոնք գոյություն ունեն տարբեր պետությւնների միջև:
24 Կիպրոս

Դարեր շարունակ Հունաստանն ու Թուրքիան վիճում են մի հողատարածքի համար և այդ վեճը շարունակվում է նույնիսկ մեր օրերում: Ժամանակի ընթացքում մե՛րթ Հունաստանին, մե՛րթ Թուրքիային է անցնում Կիպրոսի հանդեպ ունեցած իշխանությունը: Պատմության մեջ տեղի ունեցած տարբեր նվաճողական հարձակումներից հետո ի վերջո կղզին բաժանեցին երկու կողմերի միջև: Այսօրվա դրությամբ կղզու հյուսիսային հատվածի 37 % -ը գտնվոմ է Թուրքիայի տիրապետության տակ իսկ մնացած 63%-ը` հարավային մասը, Կիպրոսի Հանրապետության (հիմնականում Հունաստանի տիրապետության տակ): Երկու կողմերի միջև բուֆերային գոտի կա, որը հսկվում է ՆԱՏՕ-ի կողմից:
23 Սեուտա և Մելիլյա

Այս երկու քաղաքները, որոնք տեղակայված են Մարոկկոյի հյուսիսային ափամերձ շրջանում Իսպանիային պատկանող միակ հողատարածքներն են, որոնք գտնվում են Աֆրիկայի տարածքում: Մարոկկոն պահանջել է Իսպանիայի կառավարությունից տեղափոխել երկու քաղաքների սուվերենությունը, սակայն երկու քաղաքների դեպքում էլ բնակչությունը մերժում են այդ միտքը: Այնպես որ քաղաքներն այժմ պաշտոնապես Եվրոպական Միության մաս են կազմում:
22 20-րդ հատված

Մալազիան ու Սինգապուրը նույնպես տարածքային ամբողջականության անհամաձայնություններ ունեն: Վերջերս Մալազիան նույնիսկ մեղադրել է Սինգապուրին բառացիորեն իրենց տարածքները անօրինական զբաղեցնելու ու օգտագործելու համար: Սինգապուրը իրենից կղզի է ներկայացնում և օգտագործում շրջապատող ջրային տարածքներն ու որոշ մանր կղզիներ, որոնք Մալազիան պնտդում է, թե պատկանում է իրենց: Այս երկու երկրների միջև սահմանը պաշտոնապես հստակորեն գրանցված չէ:
21 Նյու Մուր/Հարավային Տալպատի

Մեր օրերում մարդիկ ինչի համար ասես չեն վիճի: Եվ Նյու Մուր կղզին հենց դրա ապացույցն է: Եթե ավելի ստույգ լինենք, այն նույնիսկ կղզի էլ չէ, այլ ավազուտ տարածք, որն իրականում այլևս գոյություն չունի: Այն հայտնվել էր 1970թ.ին Բանգլադեշի ու Հնդկաստանի միջև ծովածոցային հատվածում, սակայն 2010թ.ին ջրի մակարդակի բարձրացումով պայմանավորված կրկին անհետացել էր: Այնուամենայնիվ դա չի խանգարել, որ 40 տարի շարունակ նշված երկու երկրները պայքարեն այս ավազուտ «կղզյակի» համար:
20 Ռոկոլ

Եվս մեկ կիսազվարճալի տարածքային վեճ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում գտնվող անմարդաբնակ մի կղզու համար, որի համար պայքարում են Միացյալ Թագավորությունը, Իսլանդիան և Իռլանդիան: Հետաքրքիրը սակայն այն է, որ 1997թ.ին Գրինփիսը զբաղեցրեց այս տարածքը ու այն կոչեց Ուեյվլենդ: Զարմանալիորեն վերը նշված պետություններից և ոչ մեկը դեմ չգնաց Գրինփիսի գրավմանը:
19 Անտարկտիդա

Չնայած այս հողատարածքի համար ոչ մի կաթիլ արյուն չի թափվել, այնուամենայնիվ այս ցանկն ամողջական չէր լինի առանց այս մեկի: Անտարկտիդայի տարածքն ամբողջությամբ բաժանված է տարբեր երկրների միջև` Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Անգլիայի, Արգենտինայի միջև, և դրա հետ մեկ տեղ այսօր նոր պետություններ են ներկայացնում իրենց պահանջները Անտարկտիդայում հողատարածքներ ձեռք բերելու համար:
18 Հարավային Ջորջիա և Հարավային Սենդվիչ կղզիներ

Այս կղզիների համար պայքարում են Արգենտինան ու Միացյալ Թագավորությունը: Տարածքային անհամաձայնությունը ծագեց 20-րդ դարում, երբ արգենտինական կետ որսացող ու մշակող մի կազմակերպություն տեղակայվեց կղզիներում այն ժամանակ, երբ բրիտանացիներն ազատեցին կղզիները: Ֆոլքլենդի պատերազմի ժամանակ հողատարածքները անցան Արգենտինայի իշխանության տակ, սակայն կարճ ժամանակ անց, երբ տարաձայնությունները լուծվեցին հողատարծքները կրկին անցան Անգլիային: Մինչ այսօր Արգենտինան պահանջում է հողատարածքները:
17 Ջիբրալթար

Չնայած Իսպանիայի և Անգլիայի միջև ոչ մի նշանակալից կոնֆլիկտ չկա, այնուամենայնիվ Ջիբլարթարը, որը պաշտոնապես բրիտանական տարածք է համարվում վիճարկվում է Իսպանիայի կողմից:
16 Արևմտյան Սահարա

Այս հողատարածքները հիմնականում կազմված են անապատներից ու աշխարհի ամենաստվար բնակեցված տարածքներից մեկնե են համարվում: Իսկզբանե այն իսպանական կայսրության մի մասն է կազմել, սակայն այժմ, թե՛ Մարոկկոն, թե՛ Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետությունը պահանջներ են ներկայացրել հողերի ձեռքբերման ու տիրապետության համար: Կողմերից ոչ ոք կարծես առավել աջակցություն չի ստանում միջազգային տարբեր ատյանններից, փոխարենը գերպետություններ համարվող Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ուղղակի հորդորում են կողմերին կոնֆլիկտը խաղաղ ճանապարհներով հարթել:
15 Աբյի

Սուդանն իհարկե հայտնի չէ որպես խաղաղ պետություն: Տարիներ շարունակ պետությունը քաղաքացիական պատերազմի մեջ է եղել, իսկ հիմա, երբ Սուդանն ի վերջո անկախացավ, կոնֆլիկտները տեղափոխվեցին պետության սահմանններից դուրս: Աբյին մի տարածք է, որը գտնվում է երկու կոնֆլիկտային պետությունների` Հարավային ու Հյուսիսային Սուդանների հենց կենտրոնում ու չնայած Հարավային Սուդանը այս հողակտորի համար պահանջ է ներկայացնում, այնուամենայնիվ այն այժմ Հյուսիսային Սուդանի իշխանության տակ է գտնվում:
14 Բիր Թավիլ

Բիր Թավիլը ամենահետաքրքիրն է կազմած այս ցանկում, քանի որ այս հողակտորը միակ տարածքն է, որի համար երկրները պահանջ չեն ներկայացնում: Այս դեպքում երկու երկրներ պնդում են, թե հողատարծքը պատկանում է մյուսին: Այդ իսկ պատճառով Բիր Թավլը, որը գտնվումէ Սուդանի ու Եգիպտոսի միջև Երկրագնդի միակ հողատարծքն է, որի համար պետությունները չեն էլ պայքարում:
13 Բելիզ

Չնայած 1981թ.ին Բելիզը անկախություն է ձեռք բերել, այնուամենայնիվ Գվատեմալան արդեն 30 տարի է պահանջ է ներկայացնում հողերի իշխանության համար: 1992թ.ին Գվատեմալան քիչ էր մնում ընդուներ Բելիզի անկախությունը, սակայն հենց հաջորդ տարի փոխում է որոշումը: Եթե Գվատեմալայի կազմած քարտեզն ուսումնասիրեք, ապա Բելիզը կտեսնեք, որպես Գվատեմալայի 23-րդ շրջան:
12 Սոմալիլենդ

Կարող եք կարծել, թե եթե 3 միլիոն մարդ անկախություն հռչակեն ապա մոտ 200 պետություններից գոնե 1-ը պետք է ընդունի դա, սակայն 1991թ.ին, երբ Սոմալիլենդը անկախացավ Սոմալիայից, ոչ ոք դա պաշտոնապես չընդունեց: Հաշվի առնելով այն, որ Սոմալիլենդը գտնվում է մի վայրում, որտեղ նույնիսկ ամեն օր պետական սահմանները կարող են փոփոխվել, հնարավոր է մի օր Սոմալիլենդը պաշտոնապես ստանա իր անկախությունն ու ճանաչվի որպես առանձին պետություն, սակայն գոնե ավելի լավ անուն է պետք մտածել:
11 Ֆոլքլենդ կղզիներ

Հարաբերականորեն Հարավային Ջորջիա կղզու սահմաններին ավելի մոտ գտնվող Ֆոլքլենդի կղզիների համար 1982թ.ին բռնկվեց Ֆոլքլենդի պատերազմը, որտեղ Արգենտինան պահանջում էր կղզու տարածքի իշխանությունը Մեծ Բրիտանիայից: Պատերազմից հետո կղզիները Բրիտանիայի իշխանության տակ մնացին, սակայն 2007թ.ին Արգենտինայի Նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը դիմել է Բրիտանիայի կառավարությանը Ֆոլքլենդի մասին բանակցությունները վերսկսելու համար: Չնայած Գորդոն Բրաունը մերժել է բանակցություններ վարել հողատարածքի իշխանության համար ու չնայած Ֆոլքլենդի բնակիչներն իրենց անգլիացիներ են կոչում, այնուամենայնիվ Արգենտինան շարունակում է պահանջներ ներկայացնել:
10 Տիբեթ

Չնայած աշխարհի շատ պետություններ Տիբեթն ընդունում են որպես Չինաստանի ինքնավար շրջան, այնուամենայնիվ Տիբեթի կառավարությունը չի ընդունվում Հնդկաստանի կողմից, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին օրինակ` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն է:
9 Կոսովո

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կոսովոն անցավ Սերբիայի իշխանությանը: Դրան հաջորդած դաժան կոնֆլիկտից հետո` միայն 2008թ.ին, Կոսովոն վերջապես հռչակվեց որպես անկախ պետություն: Արդեն 88 երկրներ պաշտոնապես ընդունել են Կոսովոյի անկախությունը, այդ թվում նաև Միացյալ Ազգերի անվտանգության խորհրդի 5 անդամներից 3-ը` ԱՄՆ-ն, ՄԵծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Մյուս երկու անդամները Չինաստանն ու Ռուսաստանն արտահայտել են իրենց անհանգստությունն ու անհամաձայնությունը ու նույնիսկ մյուս երկրների քայլն անվանել անօրինական:
8 Կուրիլյան կղզիներ

Չնայած Կուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պաշտոնապես անցել են Սովետական Միության տիրապետությանը, այնուամենայնիվ Ճապոնիան շարունակում է պահանջներ ներկայացնել այդ հողատարածքների համար` դրանք անվանելով Հյուսիսային տարածքներ: Կողմերից ոչ ոք չի ընկրկում: 2006թ.ին նույնիսկ մի ճապոնացի ձկնորս է սպանվել ռուսական պահակախմբի կողմից վիճարկվող տարածքում հայտնվելու համար:
7 Տրանսնիստրիա

Տրանսնիստրիան երկարավուն նեղ կարուցվածք ունեցող տարածք է, որը գտնվում է Ուկրաինայի ու Մոլդովայի միջև: Այս տարածքի ինքնիշխանությունն ընդունվել է միայն Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի կողմից, որոնք իրենք էլ մասնակի ինքնիշխան ճանաչված երկրներ են: Աշխարհի մեծ մասի համար այս տարածքը Մոլդովայի Հանրապետության տարածքում գտնվող ինքնավար տարածք է:
6 Կորեա

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կորեական թերակղզին բաժանվեց երկու մասի, քանի որ դրա հյուսիսային մասը սոցիալիստական ռեժիմի կողմնակից էր իսկ հարավային մասը արևմտյան քաղաքականության կողմնակից: Կոնֆլիկտը ծագեց, երբ երկու տարբեր հայացքների կողմակիցները պահանջ ներկայացրեցին ամբողջ թերակղզու տարածքներին տիրանալու համար: Արդյունքում բռնկվեց Կորեական պատերազմը, որից հետո Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանների միջև ապառազմականացված տարածք նշանակվեց: Չնայած այսօր հրադադար է նշանակված, սակայն տեխնիկապես Հյուսիսային ու Հարավային Կորեաները դեռևս պատերազմի մեջ են:
5 Թայվան

Աշխարհում երկու երկրներ կան, որ իրենք իրենց կոչում են Չինաստան. առաջինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (կոմունիստական), երկրորդը Չինաստանի Հանրապետությունը կամ այլ կերպ հայտնի Թայվանը: Երկրներից և ոչ մեկը մյուսի ինքնավարությունը չի ընդունում համարում է իր տարածքը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը իշխանության տակ առավ հիմնական հողատարածքներն ու հռչակեց Չինաստանի Հանրապետության հաջորդը, այնուամենայնիվ դեռ կար նաև Չինաստանի Հանրապետությունը: Երկու իշխանությունների միջև շուտով քաղաքացիական պատերազմ է բռնկվում, որի արդյունքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունը հաղթում է իսկ Չինաստանի Հանրապետությունը մնում Թայվանի տարածքում:
4 Սփրաթլի կղզիներ

Չնայած այն բանի, որ 750 կղզիներից կազմված այս տարածքում միայն մեկ կղզին է բնակելի, այնուամենայնիվ այս կղզիների համար մի քանի պետություններ են պահանջ ներկայացնում, այդ թվում նաև Չինաստանը և Վիետնամը: Հիմնական պատճառն այն է, որ այս կղզինեը հարուստ են նավթի ու գազի պաշարներով, ինչպես նաև հարմար ձկնորսության համար: Բացի այդ, սրանք գտնվում են ձկնորսության առևտրի ճանապարհի խաչմերուկում, որտեղով ամեն օր մոտ 300 նավեր են անցում:
3 Աբխազիա և Հարավային Օսեթիա

Այս երկու պետությունները արդեն գրեթե մեկ դար է, ինչ Վրաստանի հետ պայքարում են իրենց անկախության ձեռքբերման համար: Նրանց ռազմական դաշնակիցը Ռուսաստանն է: Այսօր այս պետությունների անկախությունն ու ինքնավարությունը ճանաչել են միայն Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան ու մի քանի խաղաղօվկիանոսյան կղզիներ:
2 Կաշմիր

Հնդկաստանի ու Պակիստանի միջև գտնվող տարածք է, որը տեխնիկապես բաժանված է երեք պետությունների` Հնդկաստանի, Պակիստանի ու Չինաստանի միջև: Ոչ Հնդկաստանը, ոչ էլ Պակիստանը չեն ընդունում մեկը մյուսի պահանջները, որի արդյունքում կոնֆլիկտը մինչ այսօր չի հարթվել իսկ երկրամասը դեռևս վիճարկելի է:
1 Իսրաել

Զարմացա՞ք: Իսրայելի հողատարածքները հազարամյակներ շարունակ այս ու այն տերությունների իշխանության տակ է անցել: Մինչ այսօր էլ կոնֆլիկները չեն հարթվում Իսրաելի համար տարվող պայքարում: 1947թ.ին երբ ստեղծվեց Իսրաել պետությունը տարածքը հարձակման է ենթարկվել տարբեր երկրների կողմից: Չնայած Արաբական –իսրաելական պատերազմը մեկ տարի անց ավարտվեց, այնուամենայնիվ բռնությունները չեն դադարել ու դրան հաջորդել են մի քանի այլ պատերազմներ:



