Pastinfo.am-ը գրում է.

Հայաստան փորձ է արվել ներկրել կադմիումի անթույլատրելի քանակություն պարունակող շաքարի փոշի: Այս մասին տեղեկացնում են Սննդի անվտանգության պետական ծառայությունից: Բագրատաշենի մաքսային կետով Իսրայելի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել «Սուկրազիտ» ապրանքանիշի շաքարի փոշի:

Դեպքն, ի դեպ, տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 20-ին: Սակայն այդ մասին տեղեկատվությունը հրապարակվում է շուրջ 1 ամիս ուշացումով: Բանն այն է, որ տվյալ ապրանքից սահմանի վրա նմուշառումը կատարվել է միայն հոկտեմբերի 11-ին: Դրանից հետո ևս մեկ անգամ կատարվել է արդեն կրկնակի նմուշառում: Եվ միայն դրանից հետո, կրկնակի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «կադմիում ցուցանիշի փաստացի ստացված արդյունքը չի համապատասխանում սահմանային թույլատրելի քանակությանը»: Այս հիմքով էլ շաքարի փոշու տվյալ խմբաքանակի ներմուծումը ՀՀ արգելվել է:

Հավելենք, որ խմբաքանակը մեծ չի եղել՝ ընդամենը 50,85 կգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել