Վարդանին ինչու՞ եք նվաստացնում՝ վրեժ պահանջող նյութեր գրելովHraparak.am-ը գրում է.

Կուզեի ինձ հետ թեկուզ մեկը նույն ուղղությամբ մտածեր ու պատասխաներ հարցիս՝ բարկացած ու խաղաղ մարդիկ նույն կե՞րպ են դատում, նույն կե՞րպ են արձագանքում երևույթներին: Ես ասում եմ՝ ոչ, իհարկե, ոչ: Ձեր պատասխանը պահեք ձեր մեջ: Հարցս ավելի եմ խորացնում՝ ծանր դժբախտության մեջ գտնվող մարդը ու նրա հետ զրուցողը նույն կե՞րպ են մտածում, թե՞ ոչ: Ես կասեմ՝ իհարկե ոչ: Մարդուն ծանր վիճակից, ցավից հանում են խոսքով, սթափ, հավասարակշռված խոսքով:

Ձեր մտածածը ձեր մեջ պահեք:
Գուցե մտածեք՝ ի՞նչ պրիմիտիվ հարցեր է տալիս ու մարգարեի նման ինքն էլ պատասխանում: Իսկ ես կասեմ՝ երբեմն պրիմիտիվ բաներն էլ պետք է սովորել: Հասկանալ, որ սոսկալի դժբախտության մեջ գտնվող մորից, ով երկու զավակ է կորցրել, մինչև զավակներին հողին հանձնելը /առնվազն/ պատշաճ չէ հարցազրույց վերցնելը ու այն վերարտադրելը մամուլում: Նման հոգեվիճակում գտնվող մոր խոսքերը տեղադրել մամուլում, չեմ հասկանում՝ ինչ է կոչվում: Բնութագրում չունի: Մի քանի հազար ընթերցո՞ղ:

Կարևոր չէ, որ հանրության մեջ կարծիք է ձևավորվում, կարևոր չէ, որ չարանում են մարդիկ, կարևորը թի՞վն է: Կայքերից մեկն էլ Երվանդ Ենգիբարյանի մասին գրել էր, որ դագաղից դուրս է եկել… Գրառումը բացվում էր լայքով: Ամո՜թ է, մամուլը գոնե մի աստիճան պետք է բարձր կանգնած լինի հանրության մեջ կատարվող խմորումներից առաջացած թունավոր նյութերից:
Այո, ողջ ազգն է ցավում երկու անչափահաս տղաների ողբերգական մահվան համար, բայց Վարդան Պետրոսյանը նույնպես զոհ է:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել