Ն.Զոհրաբյան. Քաղաքացիներն այսօր ուղղակիորեն մատնված են սովի, սա է խնդիրըPanorama.am-ը գրում է.

«Այն նախագծերը, որը ներկայացրել է ԲՀԿ-ն, օրինակ` նվազագույն աշխատավարձը 70 հազար դրամ դարձնել և որը կառավարությունը մերժել է, դրանք նորից դնելու ենք շրջանառության մեջ: Քաղաքացիներն այսօր ուղղակիորեն մատնված են սովի, սա է խնդիրը»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը օրինագծին, որը քննարկվեց անցած քառօրյայի ընթացքում: 

Պատգամավորը շեշտեց` կառավարությունը նման օրինագիծ ներկայացնելու բարոյական իրավունք կունենար այն դեպքում միայն, եթե կատարեր իր խոստումները, օրինակ, բացեին ձեռնարկություններ, ստեղծեին աշխատատեղեր.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել