Lragir.am-ը գրում է.
Անգլիայի միչնչեւ 17 տարեկանների հավաքականի ավագ Ռայան Լեդսոնը Հայաստանի հավաքականի նկատմամբ 4-0 հաշվով տարած հաղթանակից հետո նշել է, որ հաճելի է սկսել լավ մեկնարկով: Այս մասին նշված է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքում:
Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստներին, Էվերտոնի կիսապաշտպանի խոսքով, «նրանք պրեսինգ չէին կիրառում, շարվել էին երկու շարքով եւ կարծես ասում էին եկեք ջախջախեք մեզ: Մենք էլ արեցինք դա բավական լավ»:
Տեղեկացնենք, որ Հայաստանի հետ նախընտրական 7-րդ խմբում Անգլիայից բացի ընդգրկված են նաեւ Իռլանդիան եւ Ջիբրալթարը:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/sports/view/89953
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել