Ահարոն Ադիբեկյան. Դատավորները ՀՀ նախագահից 2-3 անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանումPanorama.am-ը գրում է.

«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում աշխատավարձի նվազագույն շեմը, ինչպես նաև սպառողական զամբյուղի չափը: Լյուքսեմբուրգում նվազագույն աշխատավարձի շեմը՝1800 եվրո է, իսկ Մոլդովայում՝ 71»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սպառողական նվազագույն զամբյուղի և նվազագույն աշխատավարձերի խնդրին, ինչպես նաև պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցին նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի կենսամակարդակի փոփոխությանը զուգահեռ փոփոխվում է նաև նվազագույն աշխատավարձի չափը: «Մեր պարտնյոր ՌԴ-ում մեկ շնչին բաժին հասնող միջին եկամուտը կազմում է 111 դոլար, իսկ նվազագույն կենսամակարդակը՝ 220-ը: Այսինքն նվազագույն աշխատավարձը 2 անգամ ցածր է անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղից»,-ասաց սոցիոլոգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել