Ցանկում ներառել ենq աշխարհի ամենագեղեցիկ, տպավորիչ, խորհրդավոր, երբեմն էլ վտանգավոր 11 թունելները, որոնք հաճախ շատ ավելի հետաքրքրաշարժ են քան այն վայրն ուր ուզում ենք մեկնել թունելն անցնելով:

 11  Զիոն լեռ Կարմելի թունել, Զիոն ազգային զբոսայգի, Յուտա, ԱՄՆ

Թունելի երկարությունը 1,77 կմ է և այն հսկվում է 24 ժամյա էլեկտրոնային ժամացույցի համակարգով, որպեսզի խնդիրների դեպքում զբոսաշրջիկները զգուշացվեն: Բանն այն է, որ 1958թ.ին թունելի ավազաքարերը քանդվել էին ու խցանում առաջացրել. դեպքից հետո սահմանվել է շուրջօրյա հսկողություն:

171388918

87125652

 10  Լաերդալ թունել, Սոգն օգ Ֆյորդեն, Նորվեգիա

Աշխարհի ամենաերկար թունելն է, որի երկարությունը հասնում է 24.5 կմ-ի իսկ դրա միջով երթևեկելը տևում 20 րոպե: Թունելում երկար երթևեկությունն ավելի հաճելի ու քիչ միատոն դարձնելու համար դրա ներսում հատուկ դիզայն են մտածել` օգտագործելով հետաքրքիր լուսավորություն ու նուրբ փորագրություններ, այնպես, որ չվնասեն թունելի անվտանգությանը:

laerdal tunnel

laerdal tunnel

 9 Արնարնեշմար թունել, Արևմտյան Ֆիորդս, Իսլանդիա

Այս թունելն ավելի փոքր է ու թաքնված լինելով Իսլանդիայի մայրուղիներում` միմյանց է կապում Սուեվիկ և Իսաֆյորեր գյուղերը:

sudavik tunnel

 8  Սիրո թունել, Կլևանի մոտակայքում, Ուկրաինա

Առատ բուսականությամբ ծածկված երկաթուղային այս ճանապարհը իսկական հեքիաթ է հիշեցնում: Բնության կողմից ստեղծված այս թունելը նախկինում օգտագործվում էր տեղի գործարան գնացքով փայտանյութ տեղափոխելու համար:

171578782

180183568

 7  Սառցե թունել, Ջանգֆրաջոչ, Շվեյցարիա

Սառցե թունելը գտնվում է Բերնիզի լեռներում: Այն 250 մետր երկարություն ունի և Եվրոպայի ամենաբարձր երկաթուղային կայարանի զբոսաշրջության համար կառուցված մի շարք նախագծերից մեկն է. զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը:

160934732


 6  Թունելային կոճղ, Սեկվոյա ազգային զբոսայգի, Կալիֆորնիա

1937թ.ին հսկայական կարմրափայտ սակվոյա ծառը վայր ընկավ` ծածկելով Սակվոյա ազգային զբոսայգու ճանապարհը: Դրանից հետո այն որպես գեղեցիկ թունել է ծառայում և իհարկե բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր նկարվելու վայր:

169918249


 5  Բանդ տեսարժան վայր թունել, Շանհայ, Չինաստան

Բառերով հնարավոր չէ բացատրել, թե ինչքան յուրօրինակ վայր է Բանդ թունելը: Դուք կարող եք 5 դոլար վճարել, որպեսզի թունելի միջով կարողանաք անցնեք գետի մյուս ափ, իսկ թունելում երաժշտություն է հնչում, զբոսավարի չինարենով մեկնաբանությունը ու գեղեցիկ գունային ու լուսային էֆեկտներով հագեցած միջավայր սպասում ձեզ:

200512371001

103822279


 4  Գիշատիչների ծովածոց, Ատլանտիս, Բահամյան կղզիներ

Պատկերացրեք ինչ-որ խողովակով անցնելիս ու ձեր գլխավերևում շնաձկների լողալը տեսնելիս..

200113660001

predator lagoon atlantis

 3  Գրիվիչի հետիոտների համար նախատեսված թունել, Արևելյան Լոնդոն

Այս թունելը Թեմզա գետի տակով  անցնելով միմյանց է կապում Գրինվիչն ու Այլ ով Դոգսը կամ Շների Կղզին (The Isle of Dogs): Եթե որոշեք անցնել այս հին թունելով, ապա պետք է զգուշացնենք, որ տաք հագնվեք. այն բավականին սառն է:

159682435

138823990

 2  Ծառերի թունելը Քրիսթչրչ մենաստանում, Դորսեթ, Մեծ Բրիտանիա

Ծառերով կերտված այս գեղեցիկ բնական թունելը տանում է դեպի Քրսթչրչ մենաստան-տաճար:

129691440


 1  Եզեկիայի թունել, Երուսաղեմ, Իսրաել

Աստվածաշնչում կարելի գտնել թունելի մասին հիշատակումներ, որը շատ է նման է հենց այս թունելին: Եզեկիայի թւոնելը նաև հայտնի է Սիլովամի թունել անունով: Ենթադրվում է, որ այն կառուցվել է Ք.ա 8-րդ դարի վերջում ու 7-րդ դար սկզբում, երկարությունը կազմում է 533մ: 

hezekiah

hezekiah


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել