կոկոսի կաթ -200 մլ
կաթ -100 մլ+2 ճաշի գդալ
կարագ -60 գ
բրինձ -100 գ
շաքարավազ -3 ճաշի գդալ
ձվի դեղնուց -1 հատ
խնձոր -1 հատ
կակաո-շաքարավազ - 2 ճաշի գդալ
դարչին
Պատրաստման եղանակը
1. Իրար ենք խառնում կոկոսի կաթը և սովորական կաթը ու թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եռացնում
2. Թավայի մեջ հալեցնում ենք կարագի կեսը և դրա մեջ կարմրացնում բրինձը
3. Երբ բրինձն ամբողջությամբ կարմրում է, դրան ենք խառնում կաթը և շարունակում դանդաղ խառնել
4. Առանձին ամանի մեջ հարում ենք ձվի դեղնուցը և շաքարավազը և խառնում կաթի մեջ եփվող բրնձին
5. Մինչև բրինձը սառի, մենք մաքրում ենք խնձորը, մանր խորանարդիկներ կտրատում և տապակում կարագի մնացած կեսի մեջ, ավելացնում ենք նաև դարչինը` համի համար, և մի քանի շաճի գդալ ջուր, որ խնձորը չկպնի
6. Այս ամենը լցնում ենք արդեն սառած բրնձի վրա և մատուցում: Բարի ախորժակ: