Doctors.am-ը գրում է.
Սթիրլինգի (Շոտլանդիա) համալսարանի գիտնականները հայտարարել են, որ քայլելը կարող է օգնել ընկճախտի դեմ պայքարում:
Նրանք ուսումնասիրել են նյարդային խանգարումներին նվիրված ութ հետազոտությունների արդյունքներ: Պարզվել է, որ քայլելը ընկճախտի թեթև տեսակների դեմ համալիր բուժման արդյունավետ բաղկացուցիչներից մեկն է հանդիսանում: Սակայն քայլելու թերապևտիկ ազդեցության հստակ մեխանիզմը դեռ հայտնի չէ:
Ուսումնասիրության հեղինակներից մեկի կարծիքով` քայլելը, հանդիսանալով ֆիզիկական մարզումների մաս, դրական է անդրադառնում գլխուղեղի աշխատանքի վրա: Այն հեռու է վանում վատ մտքերը և խթանում է էնդորֆինների`"երջանկության հորմոնների" արտադրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել