1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիայի Ռիչմոնդ քաղաքում սևամորթ երիտասարդը դատական հայց է ներկայացրել նահանգի ոստիկանության դեմ այն բանից հետո, երբ տեղի սպան նրա աճուկին էր կրակել էլեկտրաշոկով: Տուժած Անդրե Լիթլի խոսքով՝ օրենքի ներկայացուցիչը խախտել է իր քաղաքացիական իրավունքները: Այս մասին հայտնում է The Daily Digest-ը: 

Ինչպես պատմում է անձամբ Լիթլը՝ նա իր գնացքին էր սպասում, երբ սպա Քրիստոֆեր Տոնգը մոտեցել է իրեն՝ պարզելու, թե ինքը կապ ունեցե՞լ է սևամորթ ամերիկացիների այն խմբի հետ, որի անդամներին ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր:

Այն բանից հետո, երբ ոստիկանը խնդրել է նրան պլատֆորմի մյուս կողմն անցնել, իսկ նա հրաժարվել է, Տոնգն ու նրա գործընկերը Լիթլին գետնին են տապալել: Այնուհետև սպան գործի է դրել էլեկտրաշոկը:

Չնայած այն բանին, որ Լիթլը նրանց վստահեցրել է, որ որևէ անօրինական բան չի արել, ոստիկանը կրակել է նրա աճուկին, այնուհետև ստիպել շրջվել, որից հետո կրակել է մեջքին: 

Դաշնային դատավոր Ժակլին Քորլին որոշել է, որ տուժածը չի կարող ապացուցել, որ սպան որոշել է իրեն հարցաքննել միայն մաշկի գույնի պատճառով: Սակայն Լիթլը հնարավորություն կունենա ապագայում բողոքարկել դատարանի որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել