«Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, թեև դեռ պաշտոնապես չի նշանակվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, բայց արդեն իսկ ակտիվորեն սկսել է զբաղվել հայ-գերմանական հարաբերություններով։ ԳԴՀ–ում նրա հանդիպումների մասին գրում են անգամ գերմանական թերթերը։ Եվ այսպես, հոկտեմբերի 17-ին ԳԴՀ Հեսսեն երկրամասի գինեգործության ճանաչված կենտրոն Հեպպենհայմ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ անկախության 22-ամյակի հանդիսավոր տոնակատարություն և ընդունելություն, որին մասնակցել է նաև Վահան Հովհաննիսյանը։ Ավելին, նա այնտեղ նույնիսկ հանդես է եկել ՀՀ քաղաքական իրավիճակի մասին զեկույցով։ Նա հատուկ շեշտել է ներկայիս Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և անդրադարձել դրանք հաղթահարելու ուղիներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։