Ի՞նչն է պատճառը, որ Սփյուռքում թեմական առաջնորդները հիմնականում ընտրվում են եկեղեցական ժողովների կողմից, նույն սկզբունքն է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերում, մինչդեռ Հայաստանում և մերձավոր արտասահմանում` Ռուսաստան և Վրաստան, նշանակվում են կաթողիկոսի կողմից...
Եթե մեր եկեղեցին կամենում է, որպեսզի հավատացյալ ժողովուրդն իրեն օտարված չզգա եկեղեցուց, եկեղեցին կրի իր մեջ, պիտի ինքն ընտրի թեմական առաջնորդներին: Թեմական առաջնորդներն էլ պիտի ժամանակ առ ժամանակ, ինչպես կանոնակարգված է, հանդես գան հաշվետվություններով թեմի առջև...
Ի վերջո, Հայաստանում եկեղեցին գրանցված է որպես հասարակական կազմակերպություն, իսկ հ/կ-ները պարտավոր են հաշվետվություններ ներկայացնել, շահառուներին հնարավորություն ընձեռել ընտրություն կատարել...
Եվ մի բան էլ, որպեսզի մեկ անգամ էլ չանդրադառնամ եկեղեցուն: Ոչ ոք իրավունք չի տվել եկեղեցու սպասավորներին հարձակումներ գործել մեր ազգային նկարագրի ու պատկերացումների վրա, ասողիկքահանաների նման ազգը բաժանել մի քանի հատվածների, առաքելական եկեղեցին կոչել հայի ինքնության ու նկարագրի միակ հանգրվանը` այսպիսով վիրավորելով ոչ առաքելական հայերին...
Թույլ չեք տալիս, որ ժողովուրդն իր կարծիքն ասի եկեղեցու մասին, մասնակցություն բերի կառավարմանը, ուրեմն մի էլ խառնվեք աշխարհիկների կյանքին, դասեր մի տվեք:
Վաստակեք դասեր տալու իրավունքը...



