Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ 44-ամյա Դավիթ Սնխչյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի 33 LV 394 համարանիշի ավտոմեքենան, Մարգարյան թիվ 14 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Սնխչյանն ու ավտոմեքենայի ուղևորներ` 45-ամյա Սիրանուշ Բաղյանն ու 19-ամյա Սեդա Սնխչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-10-24-yerevan--accident.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել