Ժամադրություն հարմարավետ սրճարանում, մի փունջ ծաղիկ, թեթևակի համբույր այտին... Ինչու՞ այս ամենից հետո տղամարդիկ հաճախ դադարեցնում են հանդիպել կանանց հետ:
Երբեմն հարաբերությունների սկզբին մենք սխալներ ենք գործում, որոնք մեր բոլոր ջանքերը հավասարեցնում են զրոյի: Ինչի՞ց է պետք խուսափել տղամարդու հետ շփման ժամանակ:
Եղիր այնպիսին, ինչպիսին կաս
Առաջին ժամադրությանը տպավորություն թողնելու ցանկությունը բնական է: Բայց մի փորձիր երեկույթների թագուհու կերպար ստեղծել, եթե ամենից շատ գնահատում ես տանն անցկացրած ժամանակը, իսկ ազատ ժամանակ գիրք ես ընթերցում: Հիշիր, որ եթե ընտրես որևէ այլ կերպար, ապա ստիպված պիտի լինես մնալ այդ կերպարում մինչև վերջ:
Դադարիր ստել
Վառ երևակայությունը դրական կողմ է: Բայց անհավանական պատմություններ հորինելով և ուրիշների ձեռքբերումները սեփականաշնորհելով հաստատ լավ բանի չես հասնի: Վաղ թե ուշ տղամարդն ամեն ինչ կիմանա քո մասին և խորապես կհիասթափվի, եթե կենսագրությանդ կարևորագույն հատվածները սուտ լինեն:
Ամեն ինչ իր ժամանակին
Առաջին ժամադրությանն իսկ երազել հարսանիքի և երեխաների մասին չի արգելվում, բայց աշխատիր չբարձրաձայնել մտքերդ: Տղամարդկանց մեծամասնության մոտ ամուսնությունը միայն բացասական ասոցիացիաներ է առաջացնում:
Երկաթյա համբերության մասին
Պատրաստ ես ներել բացարձակորեն ամեն ինչ և տանել բոլոր զրկանքնե՞րը: Սթափվիր և հիշիր ինքնասիրության մասին: Մի ամաչիր ասել, թե ինչը չի քեզ դուր գալիս:
Համեմատական բնութագիր
Յուրաքանչյուր աղջիկ ունի իր անցյալը, որը, ցավոք, չես վերադարձնի: Եթե իսկապես համարում ես, որ պատրաստ ես նոր հարաբերություններ սկսել, ապա մեջքով շրջվիր անցյալիդ և նայիր առաջ: