1in.am-ը գրում է.
Մեքսիկայում ստեղծվել է նոր տեսակի գարեջուր, որը չի գիրացնում: Տեղացի մասնագետները թեթև ալկոհոլային խմիչք են թողարկել, որը մշակվել է ագավայի հիմքի վրա: Դրա ստեղծման գործընթացը մի քանի տարի է տևել: Այդ ժամանակահատվածում արտադրողներն ագավայի հյութի և խմորիչի հարկավոր քանակ են ընտրել: Արդյունքում յուրահատուկ համով խմիչք է արտադրվել: Գարեջրի համը տեքիլա է հիշեցնում, սակայն այն դուր է եկել գարեջրի շատ սիրահարների:
Նրանց ամենից շատ ուրախացնում է այն հանգամանքը, որ 0,33 լիտրանոց տարան ընդամենը 38 կալորիա է պարունակում՝ այն դեպքում, երբ մյուս տեսակներում այդ ցուցանիշը 150 է կազմում: Մշակողները պնդում են, որ նոր գարեջուրն այնպիսի միկրոտարրեր է պարունակում, որոնք ազատում են ավելորդ ճարպերից և լավ են ազդում արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի քանակի վրա, տեղեկացնում է Вести FM-ը: