1in.am-ը գրում է.

ԵՄ բոլոր քաղաքացիները պետք է հավասարապես պաշտպանված լինեն իրենց հեռախոսազանգերի գաղտնալսումներից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի արդարադատության հարցերով փոխնախագահ Վիվիան Ռեդինգը: 

«Տվյալների անվտանգության ապահովման գործունեությունը պետք է կենտրոնացած լինի ԵՄ բոլոր քաղաքացիների և ոչ թե միայն Անգելա Մերկելի հեռախոսի վրա»,- ասվում է հայտարարությունում:

Այդ կերպ, Եվրոպական հանձնաժողովը միացել է Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև ծագած՝ հեռախոսազանգերի գաղտնալսումների սկանդալին, որը նոր թափ է առնում ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին: 

Ավելի վաղ գերմանական կողմը հայտարարում էր, որ եթե կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազանգերի գաղտնալսման մասին լուրերը հաստատվեն, ապա կողմերին դժվար կլինի անցնել սովորական օրակարգի: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Գերմանիայում ԱՄՆ դեսպանին հրավիրել են Գերմանիայի ԱԳՆ՝ այդ հարցը պարզաբանելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել