Oր ու գիշեր քննադատում ենք այս կամ այն վարորդին, պատահարների և այլնի համար մոռանալով հիմնական մեղավորներին, ովքեր պատասխանատու են մեր դժողքի նման խավար ու մութ ճանապարհների, ճանապարհների վրա տեղադրված անգրագետ ու անօրեն արգելքների, «պառկած միլիցեքի», բետոնե կտորներով առանց որևէ նախազգուշական նշանի կամ անհրաժեշտ լուսավորման փակ ճանապարհների, փորված փոսերի, քանդված վտանգավոր ասֆալտի, մաշված ու բացակայող գծանշումների, ավելորդ լարվածություն ու խուճապ ստեղծող անօրեն ծուղակ արագաչափերի, անգրագետ ու շփոթեցնող ու անհրաժեշտ տեղերում բացակայող նշանների, վտանգավոր շրջադարձերի ու ձորեզրերի մոտ բացակայող պարտադիր պատնեշների և այլ անօրինությունների պատասխանատուներին, ովքեր լափում են մեր իսկ փողերը և ծիծաղում և անեկդոտներ պատմում մեր դիակների վրա դեպքի վայրերում:
Թևներդ կշտել ընկել եք մի մարդու հետևից ում դժբախտ պատահարը նաև այս վերը նշված հանգամանքների հետևանք կարող է լինել: Հեշտ է քարկոծել արտիստին, վախենում ե՞ք իրական մեղավորներին թթու խոսք ասել... Ծախու լրագողեր, ձեր ճղճիմ անգրագետ, անշնորհք մեկնաբանություններով ոչ միայն կրկնապատկում եք այդ խորը վիշտ ապրած ընտանիքների ցավը այլ բարոյական հանցագործություն եք գործում աղավաղելով դեպքերի իրողությունը: Մեր հանրապետության բոլոր ճանապարհները չեն համապատասխանում նույնիսկ 19-րդ դարի նորմերին, մեքենայով չէ նույնիսկ էշով է վտանգավոր ճամփորդել Հայաստանում: Մեզանից անօրինաբար թալանված միլիարդավոր դրամները գնում են մասնավորի գրպանը, փոխանակ բարելավելու մեր ճանապարհները: Փոխանակ սպասելու որ վաղը ձեր դուռը կբախի բոթը պոխանակ ձեր մաղձը թափելու մի արտիստի վրա պատասխանատվության կանչեք իրական մեղավորներին...



