Նուռը հիանալի կերպով մաքրում է անոթներըDoctors.am-ը գրում է.

Նուռը կարող է մաքրել զարկերակային արյունը՝ այրելով ճարպը և խթանելով արյան հոսքը:  Այն պարունակում է հակաօքսիդանտներ և պոլիֆենոլ, որոնք մաքրում են անոթները ճարպային կուտակումներից: Պոլիֆենոլը նաև նպաստում է անոթների լայնացմանն ու նեղացմանը՝ պահպանելով արյան բնականոն հոսքը:

Միացությունները կասեցնում են նաև արյան անոթների կարծրացումը, որը սպառնում է առաջացնել սրտի կաթված: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել նաև, որ նուռը սպանում է կրծքի քաղցկեղ առաջացնող բջիջները՝ միաժամանակ չվնասելով առողջները: Նուռը նաև իջեցնում է ցածր խտությամբ լիպոպրոտեինի ("վնասակար խոլեստերին") և բարձրացնում բարձր խտությամբ լիպոպրոտեինի մակարդակները ("օգտակար խոլեստերին"): 

Նուռը ցուցված է արյան բարձ ճնշում ունեցող անձանց, քանի որ այն իջեցնում է ճնշումը: Իսկ նռան հյութը օգտակար է ատամների համար, քանզի կանխում է ատամնափառի առաջացումը: 

Ակտիվ կյանք վարող մարդկանց համար նուռը նույնպես շատ օգտակար է. այն թույլ չի տալիս, որ կրճիկային հատվածները մաշվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել