1in.am-ը գրում է.
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժումն այս անգամ իր ակցիան անցկացրեց Ամիրյան 24 հասցեում, որտեղ Ամիրյան 28 և Ամիրյան 14 շենքերի միջև ընթանում են շինարարական աշխատանքներ: Աշխատանքները վերսկսվել են նախօրեին՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի կողմից:
Ակտիվիստները պահանջում էին դադարեցնել շինարարությունը և թույլ տալ իրենց մտնել բակ: Ոստիկանների հետ ընդհարման արդյունքում երկու ակտիվիստ, որոնցից մեկը՝ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը, բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունք:
Նրանք հարցաքննվեցին և ազատ արձակվելուց հետո միացան ակցիայի մասնակիցներին: Վարդան Հակոբյանի հավաստմամբ՝ ոստիկանները կատարում են քաղաքապետարանից ստացած հրահանգները, այն է՝ շինհրապարակն ու բակը փակ պահել ակտիվիստների համար:
Ակցիայի մասնակիցներն, այնուամենայնիվ, վեճի չբռնվեցին ոստիկանների հետ և երթով շարունակեցին իրենց ճանապարհը՝ վերադառնալով Մաշտոցի պուրակ:
Նշենք, որ ակցիաները շարունակական են, շարժումն ամեն օր քաղաքի խնդրահարույց վայրերում կազմակերպում է ակցիաներ:
Մանրամասները դիտեք տեսանյութում: