Որպես Սուրիկ Խաչատրյանի «սիրուհի» ներկայացված կնոջը  հնարավոր է հրավիրեն դատարան (տեսանյութ)Panorama.am-ը գրում է.

Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով նախնական դատական նիստը: 

Հիշեցնենք` հայցվոր Սուրիկ Խաչատրյանը վիճարկում է հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայտարարության մի քանի դրվագներ, որոնք ըստ նրանց զրպարտություն են: Բացի հրապարակային հերքումը, Սուրիկ Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Մարտին Զիլփուղարյանը պահանջում են որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ 1,5 մլն դրամ չափով: 

Այսօրվա նախնական դատական նիստում Մարտին Զիլֆուղարյանը և Սամվել Հարությունյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը ներկայացրին հայցի հիմքը և առարկան: Մասնավորապես, Զիլֆուղարյանն ասաց, որ զրպարտություն է Հարությունյանի այն հայտարարությունը, թե Սուրիկ Խաչատրյանը սիրուհի ունի և որ սպանելու նպատակով կրակել է իր սիրուհու` հղի Արևիկ Միրզոյանի վրա. նրա կյանքը հնարավոր է եղել փրկել, իսկ երեխայինը` ոչ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել