1in.am-ը գրում է.
Իտալիայի Վճռաբեկ դատարանը վերջակետ է դրել հանրապետության հարկային ծառայությունների հետ հայտնի իտալացի դերասանուհի Սոֆի Լորենի տևական դատական վեճին: 1974 թվականի նրա եկամուտների մասին հայտարարագիրը ճանաչվել է օրինական: Ինչպես հայտնել է նրա փաստաբան Ջովանի Դեզիդերին, դերասանուհին երջանիկ է, որ այդ անհեթեթ պատմությունն ավարտվել է: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Իտալիայի հարկային ծառայությունների մոտ բազմիցս հավակնություններ էին առաջացել կրկնակի օսկարակրի նկատմամբ, ով համարվում է Իտալիայի ազգային խորհրդանիշներից մեկը:
1977-ի փետրվարի 8-ին ոստիկանությունը խուզարկել էր նրա ամուսնու՝ Կառլո Պոնտիի առանձնատունն ու աշխատասենյակը, ում, բացի հարկերի չվճարումից, մեղադրել են նաև պետական սուբսիդիաների անօրինական կիրառման և գումարներն արտերկիր տանելու մեջ: Դրա հաջորդ օրը Լորենն ու Պոնտին Փարիզ էին մեկնել:
Մեկ ամիս անց Սոֆին հայրենիք էր վերադարձել՝ հնչյունավորելու «Արտասովոր օր» ֆիլմում դերը: Հետդարձի ճանապարհին նրան օդանավակայանում ձերբակալել էին մաքսային ծառայողները՝ հայտարարելով, որ նա տոմս է ձեռք բերել մտացածին անունով և այդպիսով փորձում է թաքնվել իշխանություններից: 1982-ին նա դատապարտվել է 30 օրվա ազատազրկման, սակայն պատշաճ վարքի համար 18 օր անց ազատ է արձակվել: