
Որքան էլ որ մարդիկ ցանկանում են գրավել բնությունը, ինչպես երևում է դա երբեք տեղի չի ունենա: Այդ ամենի ապացույցն են բնական աղետները, որոնք գրեթե անհնար է կանխատեսել և որոնց հետևանքները կարող են սարսափելի դառնալ մարդկանց համար: Ստորև ներկայացված են մարդկության պատմության ամենահզոր և կործանարար ցունամիները:

1498թ.-ին Ճապոնիայի Նանկայ ծովափում տեղի ունեցած 8.6 մագնիտուդով երկրաշարժը անհավանական հզոր ցունամի առաջացրեց, որը 31.000 մարդկանց կյանք խլեց:

2010թ.-ին Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին երկրին հսկայան վնասներ տվեց և դարձավ 525 մարդկանց մահվան պատճառ:

1958թ.-ի Ալյասկայում երկրաշարժի հետևանքով միանգամից երկու ցունամիներ առաջացան: Աղետի պատճառով 300 մարդ մահացավ:

1868թ.-ին Չիլիի և Պերուի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժը ամենահզոր ցունամիներից մեկն առաջացրեց: Արդյունքում ավերվել էին մոտ 8 քաղաքներ և 70.000 մարդ էր մահացել:

2004թ.-ին Սումատրայում հզոր երկրաշարժի արդյունքում առաջացած ցունամին անհավանական արագություն ստացավ: Մահացավ մոտ 230.000 մարդ:

1883թ.-ին Կարակատու հրաբխի ժայթքումների արդյունքում Ինդոնեզիայում առաջացան ցունամիների հզոր ալիքներ: Նրանք գետնին հավասարեցին 300 գյուղեր և դարձան 36.000 մարդկանց մահվան պատճառ:

1755թ.-ին Լիսաբոնի երկրաշարժը ցունամի առաջացրեց, որը մոտ 100.000 մարդկանց կյանք խլեց:

1707թ.-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը և արդյունքում առաջացած ցունամին 5.000 մարդկանց մահվան պատճառ դարձավ:

Եվս մեկ երկրաշարժ տեղի էր ունեցել Ճապոնիայում 1293թ.-ին: Այդ ժամանակ ցունամին 23.000 մարդկանց կյանք խլեց:

1908թ.-ին իտալական Մեսսինա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը և առաջացած ցունամին գրեթե ամբողջովին ավիրեցին քաղաքը և արդյունքում 100.000 մարդ մահացավ:



