Lurer.com-ը գրում է.
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտություն կրեց:
Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց անգլիացիների հաղթանակով` 4:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 3-րդ րոպեին. անգլիացիների կազմում աչքի ընկավ Ռոբերտսը, Ադամ Արմստրոնգը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դոմինիկ Սոլանկը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության հաջորդ՝ էլիտ ռաունդ դուրս կգան խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև բոլոր 13 խմբերում լավագույն երրորդ տեղ զբաղեցրած թիմը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=119511&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել