Երբ նախագահի հայրն ու մայրը շարունակում են ապրել իրենց հայրենի օջախում, հայրենի քաղաքում, շարունակում են հարևանություն անել իրենց հարևանների հետ` իրենց որևէ բանով վեր չդասելով իրենց շրջապատից, սա խոսում է այդ ընտանիքի բարոյական նկարագրի և սեփական հողին կառչած լինելու փաստի մասին: Սա խոսում է այն մասին, որ Արցախը հայկական է, սա խոսում է այն մասին, որ Հայաստանի նախագահը իրեն համարում է ժողովրդի մի մասնիկը: Ուղղակի կարելի է հպարտանալ նման մարդկանցով, ովքեր, փաստացի, չեն օգտվում ճակատագրի այն մեծ նվերից, որ իրենց որդին նախագահ է և շարունակում են ապրել հասարակ հայ մարդու կյանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել