Tert.am-ը գրում է.

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժնում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ անվտանգության միջոցառումներ չեն իրականացվում, և դրանց անհրաժեշտությունը չկա, Tert.am-ին հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները՝ չհամաձայնելով, թե հոկտեմբերի 20-ի վթարից տուժածների հարազատների կողմից հրապարակային սպառնալիքներ են հնչել դերասանի հասցեին:

«Էրեբունի» ԲԿ–ի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը Tert.am-ին հայտնեց, որ Վարդան Պետրոսյանը դուրս կգրվի Վերակենդանացման բաժանմունքից, սակայն ոչ թե դերասանի անվտանգության նկատառումներով, այլ որ նրա վիճակն արդեն թույլ կտա տեղափոխվել պալատ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել