1. «Ժամանակն ամեն ինչ խլում է, անկախ նրանից ուզում ես դա, թե ոչ»:

2. «Երբեմն ոչ մի տարբերություն չկա փրկության ու դատապարտության միջև»:

3. «Տարօրինակ է, թե ինչպես է ցավը դրոշմվում մեր դեմքին, թե ինչպես է այն մեզ ստիպում միավորվել ինչպես ընտանիքը»:

4. «Տարօրինակ սերն ավելի լավ է, քան սիրո բացակայությունը»:

5. «Չես կարող թաքցնել այն, ինչ կա քո սրտում»:

6. «Մենք նորից հաջողությամբ կործանեցինք այն, ինչ չէինք կարող ստեղծել»:

7. «Հենց այդպես են վարվում շատ մարդիկ. նրանք ուղղակի մոռանում են այն, ինչից չեն կարողանում գլուխ հանել»:

8. «Աշխարհը կործանվում է մեր աչքի առջև, և մարդիկ միայն խոսում են կարճափեշ կանանցից ու բաց վերնաշապիկով տղամարդկանցից»:

9. «Մենք բոլորս էլ ի վերջո մեռնում ենք, ոչ մի բացառություն չկա, բայց, Աստվա՛ծ իմ, երբեմն «Կանաչ մղոնն» այնքա՜ն երկար է թվում»:

10. «Մադիկ նեղացնում են նրանց, ում առավել շատ են սիրում: Այդպես է ամեն ինչ դասավորված աշխարհում»:

11. «Ես հոգնել եմ, այս ճանապարհից, որտեղ ես միայնակ ճնճղուկ եմ անձրևի տակ: Ես հոգնել եմ ընկեր չունենալուց, ում հետ կարող էի այժմ լինել, ով ինձ կասեր, թե ուր ենք գնում, որտեղից ենք գալիս կամ էլ` ինչու: Ամենից շատ ես հոգնել եմ այն մարդկանցից, ովքեր միմյանց հանդեպ այդքան չար են վարվում: Ես հոգնել եմ ամբողջ այն ցավից, որ զգում եմ և որ կա աշխարհում: Դրանք չափազանց շատ են ու կարծես ապակու կտորներ լինեն իմ գլխում»:

12. «Այն, ինչ տեղի է ունենում մղոնի վրա, մնում է մղոնի վրա: Միշտ էլ այդպես է եղել»:

13. – Այնքան մարդիկ կան այստեղ, որ ատում են ինձ. շա՜տ: Ես զգում եմ դա: Նրանք կարծես խայթող մեղուներ լինեն:
-Դե, այդ դեպքում զգա, թե ինչ ենք զգում քո հանդեպ մենք: Մենք քեզ չենք ատում: Զգո՞ւմ ես դա:

14.  «Ես հավատացած եմ, որ մատիտի ու հիշողությունների համադրությունը գործնականում կախարդանք է ստեղծում, իսկ կախարդանքը վտանգավոր է»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել